fbpx
  • Vitec 2 compact, ompact, automated ID/AST instrument

    VITEK 2 Compact

    VITEK® 2 Compact

    Նույնականացման և հակաբիոտիկային զգայունության որոշման պարզություն:
    VITEK® 2 Compact-ը ավտոմատ անալիզատոր է, որը թույլ է տալիս արագ և արդյունավետ կերպով իրականացնել միկրոօրգանիզմների նույնականացում և հակաբիոտիկային զգայունության որոշում 1 օրվա ընթացքում:

  • Mini Vidas

    MINI VIDAS

    MINI VIDAS

    Բազմաթիվ պարամետրերով ավտոմատ իմունոլոգիական վերլուծիչ սարք է: Կազմված է վերլուծիչ մոդուլից, համակարգչից և տպիչից (mini VIDAS-ի համակարգչը և տպիչը ներկառուցված են): Նմուշի ներմուծումից մինչև տվյալների տպումը բոլոր էտապները կատարվում են ավտոմատ: Վերլուծիչ մոդուլը կազմված է VIDAS-ի մոտ 5 բաժիններից mini VIDAS-ի մոտ 2 բաժիններից, յուրաքանչյուր բաժինը նախատեսված է 6 թեստի համար: Հնարավոր է տարբեր թեստերի միաժամանակյա կատարում: Բացառվում է խաչաձև կոնտամինացիան:

  • BACT/ALERT® 3D Optimizing Collection to Care

    BACT/ALERT 3D

    BacT/ALERT® 3D

    Արյան և այլ կենսաբանական հեղուկներում միկրոօրգանիզմների հայտնաբերման ավտոմատ սարք: Բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիա, որը ապահովում է անվտանգություն, հուսալիություն և ժամանակի խնայում: Աշխատում է պատենտավորված կոլորիմետրիկ մեթոդով: Թույլ է տալիս գրանցել միկրոօրգանիզների աճը առավել վաղ ժամկետներում:

  • NucliSENS easyMAG

    NucliSENS easyMAG

    NucliSENS easyMAG 

    NucliSENS easyMAG-ը նուկլեինաթթուների էքստրակցիայի  համար նախատեսված ավտոմատ, բարձր արտադրողականությամբ սարք է: Ունի CE-IVD  սերտիֆիկատ: Համակարգը համատեղելի է տարբեր տեսակի նմուշների հետ և օգտագործում է մեկ ընդհանուր գործողություն  բոլոր նմուշների էքստրակցիայի համար: Ստացված էքստրակտները ունեն շատ բարձր մաքրություն և կարող են օգտագործվել ինչպես կլինիկական, այնպես էլ գիտական հետազոտություններում:

  • biomerieux, PREVI™ Color Gram

    PREVI Color Gram

    PREVI™ Color Gram

    Սարքը իրականացնում է ավտոմատ Գրամ ներկում:
    PREVI™ Color Gram-ը Ձեր փոխարեն կատարում է հոգնեցուցիչ աշխատանքը, երբ Դուք զբաղված եք ավելի կարևոր և հետաքրքիր գործերով:
    Ստանդարտացված և տնտեսող ներկում
    PREVI™ Color Gram-ը նախատեսված է ավտոմատ գրամ ներկման համար: Սարքը աշխատում է տարբեր տեսակի նմուշների հետ և ապահովում է արագ և ստանդարտացված արդյունք: PREVI™ Color Gram-ը ոչ միայն խնայում է Ձեր ժամանակը, այլ նաև ծախսում է նվազագույն քանակի ռեակտիվներ:

  • STA Satellite Max

    STA Satellite Max

    STA Satellite Max

    Max ընտանիքը դարձավ ամբողջական STA Satellite Max- ի ներկայացումից հետո: STA Satellite Max վերլուծիչը հիմնված է Max սերնդի ապացուցված ուժեղ հատկանիշների վրա՝ առաջարկելով նոր գործառույթներ և հարմար ծրագրային համակարգ՝ այն դարձնելով իդեալական լուծում նմուշառման ցածր ծավալ ունեցող լաբորատորիաներում մակարդելիության հետազոտություններ կատարելու համար:

  • Sta Compact Max, Stago

    STA Compact Max 3

    STA Compact Max3

    STA Compact Max 3 վերլուծիչը ապահովում է աշխատանքի արդյունավետության զգալի աճ և ներառում EPC (փորձագիտական պրեանալիտիկ ստուգում) մոդուլը:

    EPC մոդուլը վերահսկում է բոլոր տեսակի փորձանոթների նմուշների  ծավալը և հայտնաբերում է հեմոլիզացված, իկտերիկ և լիպեմիկ նմուշներ, ինչը ապահովում է STA  Compact Max 3 վերլուծիչով կատարված հետազոտությո ւնների արդյունքների բարձր որակ: Այն չի պահանջում նմուշի լրացուցիչ ծավալ և չի ազդում արտադրողականության վրա:

  • Biosan, Microspin 12

    Microspin 12

    Microspin 12
    Բարձր արագության մինի-ցենտրիֆուգ

    Բարձր արագության լաբորատոր ցենտրիֆուգ նախատեսված կենսաքիմիական լաբորատորիաների համար։

  • FV-2400 Micro-Spin Mini-Centrifuge/Vortex

    FVL-2400N

    Մոդել՝ FVL-2400N

    Մինի-ցենտրիֆուգ/վորտեքս

    Մինի-ցենտրիֆուգ/վորտեքս նախատեսված գենային ինժեներիայի (ՊՇՌ-ախտորոշիչ փորձերի համար), մանրէաբանական, կենսաքիմիական, կենսատեխնոլոգիական ոլորտներում իրականացվող հետազոտություններում կիրառման համար։

  • UVR-Mi UV Cleaner–Recirculator

    UVR-Mi | UVR-M

    UVR-Mi | UVR-M

    Բացարձակապես անձայն է և անվտանգ մարդկանց և կենդանիների համար (ի տարբերություն այլ` ավելի մատչելի ֆիրմաների արտադրանքի, որոնք ոչ ամբողջությամբ են պաշտպանում ճառագայթումից): Օզոն չի արտադրվում, քանի որ սարքում ներդրված են ոչ օզոնային ուլտրամանուշակագույն լամպեր: Սարքը համապատասխանում է որակի ISO9001 ստանդարտին:

  • XN-350

    Կոմպակտ 5 դիֆերենցիալ վերլուծիչ

    • XN-350 վերլուծիչով նմուշը չափվում է բաց կափարիչով
    • Գունավոր սենսորային էկրան
    • Ամբողջական արյան ռեժիմում օգտագործվող արյան քանակությունը 25 միկրոլիտր
  • Cobas e411

    cobas e 411

    cobas e 411 իմունոլոգիական վերլուծիչ

    Roche Diagnostics ընկերությունը հանդիսանում է առաջատար ընկերություն IVD (in vitro diagnostic) ոլորտում: cobas e411 անալիզատորը ամբողջությամբ ավտոմատացված համակարգ է, որը նախատեսված է իմունոքիմիական անալիզի համար:

Ապրանքներ