fbpx

Վիրահատական սեղան

  • Easymax

    Easymax

    Շարժիչավորված վիրահատական սեղան Steris Easymax-ը իր մեջ համադրում է պարզությունը և ֆունկցիոնալությունը: Առավելագույն կարողությունները նվազագույն ներդնումների պայմաններում լիովին արդարացնում են Easymax-ի ձեր ընտրությունը: Լայն սպեկտրի  մուլտիֆունկցիոնալ ընդունակությունները, լրացուցիչ կոնֆիգուրացիաների հնարավորությունները, անձնակազմի առավելագույն հարմարավետ մոտեցումը սեղանին, հիվանդի անվտանգության լիարժեք ապահովումը համադրվում են պարզ դիզայնի և սպասարկման ու խնամքի հեշտության հետ:

  • STERIS 5085 General Surgical Table

    STERIS 5085

    STERIS 5085

    Ընդհանուր վիրաբուժական սեղան Steris 5085-ը հեշտ և արագ ադապտացվում է բոլոր վիրաբուժական նեղ ուղղությունների համար: Շատ արագ, ընդամենը մեկ հպումով ակտիվանում է համակարգի ինտելեկտուալ կառավարումը, որի միջոցով իրականացվում են ծրագրավորված թեքումներ: Իսկ հեղուկ-բյուրեղային էկրանը հարմար է ընթեցման համար անգամ մթնեցված պայմաններում: Steris 5085-ը հնարավոր է փոփոխել և զարգացնել մինչև 5085 STR: Յուրահատուկ համակարգի շնորհիվ 5085-ը ապահովում է հիվանդների տեղափոխությունները նախա- և հետվիրահատարանների միջև:

  • STERIS 5085 SRT

    STERIS 5085 SRT

    STERIS 5085 SRT

    Վիրասեղան ունիվերսալ դիզայնով, բազմաֆունկցիոնալ աշխատանքային հնարավորություններով հիանալի ընտրություն է ընդհանուր և նեղ վիրաբուժական բաժանմունքների համար:

  • Sutginox Surgical Table STERIS

    Surginox

    Surginox

    Steris Surginox մեխանիկական վիրահատական սեղանը պարզ,հուսալի և ոչ ծախսատար տարբերակ է միջին շրջանառության վիրասրահների համար: Սեղանի կառուցվածքում շեշտադրումը արված է հիմնական ֆունկցիոնալ հատկությունների վրա: Կառուցվածքային պարզության հետ զուգահեռ սեղանը շատ ունիվերսալ է և թույլ է տալիս կիրառել այն հիմնական վիրաբուժական միջամտությունների համար: Սեղանի երիկամային վալիկը և երկայնական փոփոխականության հնարավորությունը, էլեգանտ դիզայնը և միաժամանակ մատչելի գինը դարձնում են այն մրցունակ ստանդարտ:

  • Unimax Steris long Table

    Unimax

    Unimax

    Steris Unimax վիրահատական սեղանը ունիվերսալ ընտրություն է ձեր վիրահատական բլոկի համար: Այս շարժիչավորված սեղանը իդեալական վիրաբուժական գործիք է՝ ստեղծված բժշկի հնարավորությունները ընդլայնելու և վիրահատական գործընթացի ընթացքը պարզեցնելու համար:
    Unimax-ը հուսալի է: Սարքավորումը պատրաստված է բարձրորակ նյութերից: Էլեգանտ դիզայնը և մակերևույթի որակյալ ծածկը հեշտացնում են սեղանը մաքրելու և խնամքի գործընթացը: Նրա ծածկի արտաքին մակերեսը վերամշակված է էլեկտրահարթեցմամբ, իսկ առանցքների և ծալվող մասերի հոսուն հերթափոխումը թույլ է տալիս խուսափել մարմնամասերի ճմլումից դիրքերի փոփոխման ժամանակ: Սեղանի հենման սյունը հերմետիկ պատված է թաղանթով, որը հեշտ է ախտահանել և այն չի վնասվում ագրեսիվ ախտահանիչների հետ շփումից:

Ապրանքներ