fbpx

NucliSENS easyMAG

In stock

NucliSENS easyMAG 

NucliSENS easyMAG-ը նուկլեինաթթուների էքստրակցիայի  համար նախատեսված ավտոմատ, բարձր արտադրողականությամբ սարք է: Ունի CE-IVD  սերտիֆիկատ: Համակարգը համատեղելի է տարբեր տեսակի նմուշների հետ և օգտագործում է մեկ ընդհանուր գործողություն  բոլոր նմուշների էքստրակցիայի համար: Ստացված էքստրակտները ունեն շատ բարձր մաքրություն և կարող են օգտագործվել ինչպես կլինիկական, այնպես էլ գիտական հետազոտություններում:

Compare

BOOM®  տեխնոլոգիա-Ոսկե ստանդարտ: NucliSENS® easyMAG™-ը bioMerieux ընկերության երկրորդ սերնդի համակարգ է, կլինիկական նմուշներից նուկլեինաթթուների անջատման համար, որի հիմքում ընկած է մագնիսական մասնիկների օգտագործմամբ տեխնոլոգիան:
Բարձր արտադրողականություն: NucliSENS® easyMAG®-ի միջոցով էքստրակցիան դադարում է լինել ժամանակատար և դժվար աշխատանք: Նվազագույնի է հասցված ձեռքի աշխատանքը: Այն իրենից ներկայացնում է միայն նմուշի, ռեակտիվների և ծախսանյութերի ներբեռնում սարքի մեջ: Արտադրողականությունը զգալի մեծանում է, որը դարձնում է մոլեկուլային ախտորոշումը յուրաքանչյուր լաբորատորիայում հեշտ իրականացվող:
Պարզ ծրագրային ապահովում: Սենսորային էկրան և ինտուիտիվ NucliSENS® easyMAGTM ծրագրային ապահովումը դարձնում են սարքի կառավարումը շատ պարզ և մատչելի յուրաքանչյուրի համար: Համակարգը ապահովում է  արդյունքների վերահսկողությունը և երկարատև պահպանումը:

Ինչու  ընտրել որակի և ճկունության միջև, եթե կարելի է ունենալ երկուսն էլ

NucliSENS easyMAG համակարգը առաջարկում է լայն հնարավորություններ՝ տարբեր նմուշների (ԴՆԹ/ՌՆԹ) տարբեր տեսակի, էլյուացիայի տարբեր ծավալները կարող են մշակվել միաժամանակ: Բարձրորակ էքստրակցիա ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը  ռեակտիվների հավաքի և նմուշներով պլաստիկ կյուվետների  ներբեռնում:

Ժամանակի խնայում: Նվազագույն ձեռքի աշխատանքով, կարճ ժամանակում իրականացվող արտադրողական ցիկլով (24 էքստրակցիա 40 րոպեում) և բարձր արտադրողականությամբ ավտոմատ էքստրակցիան արդեն մատչելի է յուրաքանչյուր լաբորատորիայի համար: Նմուշների մեծ մասի դեպքում օգտագործվում է միևնույն ընթացակարգը, որը ևս խնայում է ժամանակ:
Արժանի է վստահության: NucliSENS easyMAG համակարգը ունի CE-IVD սերտիֆիկատ և երաշխավորում է բարձր որակ: Անհատական շտրիխ կոդերը (ապահովում են իրականացվող ցանկացած գործողության վերահսկողությունը), ծախսվող նյութերի յուրահատուկ դիզայնը (մշակված է կոնտամինացիայից խուսափելու համար) մշակվել են ստացված արդյունքի հանդեպ վստահության մեծացման նպատակով:
Համակարգի ներբեռնման չափանիշներ 

▸ Մագնիսային սիլիկա

▸ Հաստատված նմուշներ՝ պլազմա, շիճուկ, ամբողջական արյուն, ողնուղեղային հեղուկ, խորխ, արյան չոր կաթիլներ, ֆեկալիաներ և այլն:

▸ Ներքին ստուգիչ՝ առավելագույնը 100մկլ

▸ Նմուշի ծավալը՝ 10-1000մկլ

▸ Շտրիխ-կոդերի վերահսկողություն

▸ Միանման ռեակտիվներ բոլոր գործառույթների համար

Նմուշների քանակությունը՝ 1-24 նմուշ 1 ցիկլում:

Ելքի պարամետրեր

▸ Ստացված Էքստրակտի ծավալը՝ 25-110մկլ

Նմուշների պատրաստում

▸ Ձեռքով կատարվող գործողությունների տևողությունը՝ 15 րոպեից ոչ ավել 24 նմուշի համար

NucliSENS® easyMAG® ռեագենտներ նուկլեինաթթուների էքստրակցիայի համար 

▸ EasyMAG® Մագնիսական սիլիկա 

▸ EasyMAG® Միանգամյա ծախսանյութեր

▸ EasyMAG® Լիզիսի բուֆեր 

▸ EasyMAG® Լվացման բուֆերներ  1, 2 և 3 

▸ Biohit Pipette Tips  

Չափսերը՝

▸ երկարություն՝ 1000մմ

▸ լայնություն՝ 650մմ

▸ բարձրություն՝ 530մմ

▸ քաշը՝ 125կգ

Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ