ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արդեն 50 տարի է ինչ bioMérieux ֆրանսիական ընկերությունը հանդիսանում է համաշխարհային առաջատար ռեակտիվների, սարքավորումների արտադրության և in vitro ախտորոշման համար ծրագրային ապահովման ոլորտներում:
Ընկերության հիմնադիրն է հանդիսանում Մարսել Մերյոն ով Լուի Պաստերի աշակերտն էր: 1897թ-ին նա բացեց լաբորատորիա Լիոնում, որը հետագայում դարձավ հեղինակավոր Institut Mérieux-ն:
Հենց այդ լաբորատորիայում Մարսել Մերյոն մշակեց առաջին շիճուկը փայտացման դեմ: 1937թ լաբորատորիան ղեկավարեց նրա որդին Շառլ Մերյոն: 20-րդ դարի 40-ական թթ Շ. Մերյոն ներդրեց in vitro կուլտիվացման տեխնիկան մշակված Ֆրեկնելի կողմից: Դա առանցքային կերպով փոխեց պատվաստանյութերի արտադրությունը և սկիզբ դրեց in vitro ախտորոշման համար ռեակտիվների մշակմանը: 1963 թ ընկերությունը գլխավորեց Ալեն Մերյոն: Նա ստեղծեց ընկերությունը այն տեսքով,որը գոյություն ունի մինչ այժմ:
Այսօր bioMérieux ընկերությունը ունի ներկայացուցչություններ և մասնաճյուղեր աշխարհի ավելի քան 150 երկրներում և ունի մոտ 6300 աշխատակից:
-
air IDEAL® 3P
air IDEAL® 3P
bioMérieux ընկերության օդի նմուշառման air IDEAL® 3P համակարգը նոր ստանդարտ է օդային միջավայրի մանրէաբանական ստուգման:
Նմուշառման կենսաբանական էֆեկտիվությունը վալիդացված է անկախ լաբորատորիաների կողմից համաձայն ISO14698-1 ստանդարտի: air IDEAL® 3P աշխատանքային հատկանիշները գերազանցում են շուկայում առկա օդի նմուշառման սարքերի մեծամասնությանը: -
API®
API® | (ԱՊԻ) ստրիպեր
Նախնական իդենտիֆիկացիայի կենսաքիմիական թեստ համակարգ: API® ստրիպերը ներառում են 20 կենսաքիմիական թեստեր: Արագ, հեշտ և մատչելի են օգտագործման համար: Ունեն երկար պահպանման ժամկետ:
Մեծ տվյալների բազա՝ ներառում է բակտերիաների և սնկերի գրեթե բոլոր խմբերը՝ մոտ 600 տեսակ, նաև ստրիպեր Campylobacter spp., Listeria spp., Neisseria spp., կորինեբակտերների իդենտիֆիկացիայի համար: -
BACT/ALERT 3D
BacT/ALERT® 3D
Արյան և այլ կենսաբանական հեղուկներում միկրոօրգանիզմների հայտնաբերման ավտոմատ սարք: Բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիա, որը ապահովում է անվտանգություն, հուսալիություն և ժամանակի խնայում: Աշխատում է պատենտավորված կոլորիմետրիկ մեթոդով: Թույլ է տալիս գրանցել միկրոօրգանիզների աճը առավել վաղ ժամկետներում:
-
GENbag-GENbox
Անաէրոստատներ | GENbag-GENbox
Միկրոօրգանիզմների կուլտիվացման համար միջավայրի գեներատորներ: Բարձր արդյունավետություն՝ մթնոլորտի անհրաժեշտ գազային բաղադրությունը մեկ ժամից ավելի վաղ:
GENbag: Առանձին նմուշների կուլտիվացման համար թափանցիկ տոպրակ:
GENbox: Թափանցիկ տարրա՝ հարմար թասերը հարկերով դասավորելու համար: Նախատեսված է բազմակի օգտագործման համար: -
MINI VIDAS
MINI VIDAS
Բազմաթիվ պարամետրերով ավտոմատ իմունոլոգիական վերլուծիչ սարք է: Կազմված է վերլուծիչ մոդուլից, համակարգչից և տպիչից (mini VIDAS-ի համակարգչը և տպիչը ներկառուցված են): Նմուշի ներմուծումից մինչև տվյալների տպումը բոլոր էտապները կատարվում են ավտոմատ: Վերլուծիչ մոդուլը կազմված է VIDAS-ի մոտ 5 բաժիններից mini VIDAS-ի մոտ 2 բաժիններից, յուրաքանչյուր բաժինը նախատեսված է 6 թեստի համար: Հնարավոր է տարբեր թեստերի միաժամանակյա կատարում: Բացառվում է խաչաձև կոնտամինացիան:
-
Mycoplasma IST 2
Mycoplasma IST 2
Ամբողջական ախտորոշում (+ զգայունություն 9 հակաբիոտիկների նկատմամբ) մեկ փուլում:
U.urealyticum և M. hominis աճող կայունությունը ներկայումս օգտագործվող հակաբիոտիկների նկատմամբ պահանջում է զգայունության որոշում նոր՝ ավելի ադապտացված պրեպարատների նկատմամբ: Միկոպլազմա IST 2 ստրիպի կազմի մեջ գտնվում են 9 հակաբիոտիկներ (որոնցից 8-ը 2-ական կոնցենտրացիաներով) այդ թվում Ցիպրոֆլոկսացին, Ազիտրոմիցին, Կլարիտրոմիցին: -
NucliSENS easyMAG
NucliSENS easyMAG
NucliSENS easyMAG-ը նուկլեինաթթուների էքստրակցիայի համար նախատեսված ավտոմատ, բարձր արտադրողականությամբ սարք է: Ունի CE-IVD սերտիֆիկատ: Համակարգը համատեղելի է տարբեր տեսակի նմուշների հետ և օգտագործում է մեկ ընդհանուր գործողություն բոլոր նմուշների էքստրակցիայի համար: Ստացված էքստրակտները ունեն շատ բարձր մաքրություն և կարող են օգտագործվել ինչպես կլինիկական, այնպես էլ գիտական հետազոտություններում:
-
PREVI Color Gram
PREVI™ Color Gram
Սարքը իրականացնում է ավտոմատ Գրամ ներկում:
PREVI™ Color Gram-ը Ձեր փոխարեն կատարում է հոգնեցուցիչ աշխատանքը, երբ Դուք զբաղված եք ավելի կարևոր և հետաքրքիր գործերով:
Ստանդարտացված և տնտեսող ներկում
PREVI™ Color Gram-ը նախատեսված է ավտոմատ գրամ ներկման համար: Սարքը աշխատում է տարբեր տեսակի նմուշների հետ և ապահովում է արագ և ստանդարտացված արդյունք: PREVI™ Color Gram-ը ոչ միայն խնայում է Ձեր ժամանակը, այլ նաև ծախսում է նվազագույն քանակի ռեակտիվներ: -
VITEK 2 Compact
VITEK® 2 Compact
Նույնականացման և հակաբիոտիկային զգայունության որոշման պարզություն:
VITEK® 2 Compact-ը ավտոմատ անալիզատոր է, որը թույլ է տալիս արագ և արդյունավետ կերպով իրականացնել միկրոօրգանիզմների նույնականացում և հակաբիոտիկային զգայունության որոշում 1 օրվա ընթացքում: