ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Lumenis Aesthetic հանդիսանում է համաշխարհային առաջատար վիրաբուժության, ակնաբուժության և էսթետիկ բժշկության բնագավառներում:
Տարիների ընթացքում կազմակերպության առաջարկությունները հեղափոխել են բժշկական մոտեցումները՝ հատկապես էսթետիկ բժշկության բնագավառում:
- Ինովացիոն տեխնոլոգիաներ – ավելի քան 160 FDA հաստատված արտոնագրեր
- Համաշխարհային տարածում – ավելի քան 80000 համակարգ 100-ից ավել երկրներում
- Lumenis անունը ասոցացվում է որակի հետ բոլոր սպառողների մոտ
- Հանդիանում է pioneer էսթետիկ բժշկության ոլորտում
- Առաջարկում է բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ՝ հատկապես ինտենսիվ իմպուլսային լույսի և CO2 լազերների օգտագործման մեջ:
Լազերների օգտագործում
- Լազերային էպիլյացիա
- Լազերային հարթեցում
- Լազերային երիտասարդացում
- Մաշկային ախտահարումների բուժում
- Տատուների հեռացում և այլն
Լազեր
Լազերի տիպը պայմանավորված է աշխատող նյութի բնույթով.
Աշխատող նյութը կարող է լինել պինդ
- Ռուբին, Ալեքսանդրիտ, Սապֆիր (դիոդային), Նեոդիմային – Nd:YAG, Էրբիումային – Er:YAG
Աշխատող նյութը կարող է լինել կիսահաղորդիչ:
Լազերների անվանումները համապատասխանաբար ռուբինային, ալեքսանդրիտային, նեոդիմային, էրբիումային, դիոդային, սապֆիրե (դիոդային)
Աշխատող նյութը կարող է լինել նաև գազային – CO2 լազեր.
Կոսմետոլոգիայում կիրառվող լազերներ
1. Երկարիմպուլսային ռուբինային լազեր առաջացնում է կարմիր ճառագայթում 694նմ ալիքի երկարությամբ. Նա կարող է աշխատել ուլտրակարճ իմպուլսների ռեժիմով – (այսպես կոչված Q-switch ռեժիմ), որն օգտագործվում է մուգ տատուների և պիգմենտային գոյացությունների հեռացման ժամանակ:
2. Երկարիմպուլսային ալեքսանդրիտային լազեր – ալիքի երկարությունն է 755նմ.
3. Դիոդային լազեր – Ալիքի երկարությունը 800 – 805նմ:
4. Երկարալիքային նեոդիմային լազեր, ալիքի երկարությունը 1064նմ, նախատեսված է խորը անոթային պաթոլոգիաների բուժման համար, քիչ է կլանվում մաշկի կողմից և թափանցում է մաշկի խորը շերտեր;
532նմ ալիքի երկարության ճառագայթումը քիչ է թափանցում մաշկ և օգտագործվում է մակերեսային անոթային պաթոլոգիաների վերացման համար
Կարճ իմպուլսային նեոդիմային լազեր – օժտված է գերկարճ ալիքնեով և աշխատում է Q-switch ռեժիմում:
5. CO2 լազեր – օգտագործվում է լազերային հարթեցման, փափուկ հյուսվածքների գոլորշիացման համար
6. Էրբիումային լազեր- ալիքի երկարություն 2940նմ.
Լազերային էպիլյացիա
Մազերի ռադիկալ հեռացման մեթոդ, հիմնված է մազարմատների ընտրողական թերմոլիզի երևույթի վրա
Թերմիկ մեթոդ – մազարմատի մեջ գտնվող մելանինի կողմից կլանվող լույսի ազդեցության տակ մազարմատի թերմիկ վնասում:
Մելանին – մաշկի հիմնական պիգմենտն է, որը լավ կլանում է լույսը լայն դիապազոնում 400-600նմ, սակայն տվյալ դիապազոնում լույսը կլանվում է նաև հեմոգլոբինի և օքսիհեմոգլոբինի կողմից և կա վտանգ անոթների վնասման
600-900նմ ալիքի երկարության դեպքում մելանինը ավելի քիչ է կլանում լույսը, սակայն այդ դեպքում այլ քրոմատոֆորներ չեն վնասվում
Արդյունավետությունը կախված է մաշկի և մազերի գույնից
Մելանին – պիգմենտ, որը ներկում է մաշկը և մազերը, արտադրվում է մելանոցիտներում, որոնք տեղակայված են մազի ֆոլիկուլում և վերնամաշկում
Քանի որ մելանինը առկա է նաև մաշկում լազերային էպիլյացիայի անցկացման ժամանակ լույսը կլանվում նաև մաշկի կողմից և ինչքան մուգ է մաշկը այնքան մեծ է այրվածքի առաջացման հնարավորությունը:
Մաշկի տիպերը ըստ Ֆիտցպատրիկի
1. Շատ բաց մաշկ. Հաճախակի այրվածքներ, չի արևահարվում
2. Բաց մաշկ, հաճախակի այրվածքներ. Արևահարվում է հազվադեպ.
3. Քիչ թուխ մաշկ. Երբեմն այրվածքներ. Հեշտությամբ արևահարվում է .
4. Թուխ մաշկ. Այրվածք չի լինում. Միշտ արևահարվում է.
5. Մուգ մաշկ:
6. Սև մաշկ
-
AcuPulse FemTouch
AcuPulse FemTouch
- AcuPulse CO2 լազերը տալիս է աշխատելու լայն հնարավորություններ, լինելով մատչելի և պարզ աշխատանքի մեջ
- Սկաների աշխատանքի ճշգրտությունը բերում է լավ արդյունքերի
- The SurgiTouchTM սկաները ունի նախանձելի համբավ, շնորհիվ իր որակի և կլինիկական փորձի
- The AcuScan120TM հանդիսանում է առավել առաջատար տեխնոլոգիա, որը իր մեջ ներառում է ճշգրիտ օպտիկա ժամանակում հսկելու հնարավորությամբ:
-
-
LightSheer® QUATTRO™
LightSheer® QUATTRO™
Լազերային մազահեռացումն ամենակիրառելի ոչ ինվազիվ մազահեռացման մեթոդներից մեկն է, որը լայն տարածում է գտել ինչպես կանանց՝ այնպես էլ տղամարդկանց շրջանում։
-
M22 Բազմաֆունկցիոնալ սարք
M22 Բազմաֆունկցիոնալ սարք
M22 բազմաֆունկցիոնալ ապարատը, որով կատարվում են 30 տարբեր հիվանդությունների բուժում: Աշխարհի տարբեր բժիշկների կողմից փորձարկված M22 ապարատը հնարավորություն է տալիս բուժել տարբեր խնդիրներով հիվանդների:
-
Ultra Pulse
Ultra Pulse ֆրակցիոնալ լազեր
6 անգամ ավելի հզոր, քան մյուս CO2 լազերները, UltraPulse համակարգը առաջատար է ֆրակցիոնալ տեխնոլոգիաներում: Այն օգտագործվում է ինչպես էսթետիկ բժշկության մեջ, այնպես էլ պլաստիկ վիրահատություններում
Ապահովություն: Ճշգրտություն: Արագություն: