fbpx

STA Compact Max 3

In stock

STA Compact Max3

STA Compact Max 3 վերլուծիչը ապահովում է աշխատանքի արդյունավետության զգալի աճ և ներառում EPC (փորձագիտական պրեանալիտիկ ստուգում) մոդուլը:

EPC մոդուլը վերահսկում է բոլոր տեսակի փորձանոթների նմուշների  ծավալը և հայտնաբերում է հեմոլիզացված, իկտերիկ և լիպեմիկ նմուշներ, ինչը ապահովում է STA  Compact Max 3 վերլուծիչով կատարված հետազոտությո ւնների արդյունքների բարձր որակ: Այն չի պահանջում նմուշի լրացուցիչ ծավալ և չի ազդում արտադրողականության վրա:

Compare
Category:

Ի լրումն նմուշի որակի վերահսկման ավտոմատացման, STA Compact Max® 3- ը նաև ապահովում է նմուշների օպտիմալ ծախս: Diagnostica Stago ընկերությունը իր բոլոր համակարգերում կիրառում է եզակի, մեխանիկական`մածուցիկության վրա հիմնված հայտնաբերման մեթոդ, որը հանդիսանում է հուսալի արդյունք ունենալու երաշխիք`ապահովելով չափումների պաշտպանություն ցանկացած օպտիկական միջամտությունից, ինչպես նաև օպտիմալ զգայունություն թույլ մակարդուկի հայտնաբերման համար:

STA Compact Max® 3 – ը ունի նորարարական կառուցվածք, որի շնորհիվ  այն հարմարավետ և արդյունավետ է օգտագործման մեջ,  ապահովելով բարձր արտադրողականություն,  և միաժամանակ նվազագույնի հասցնելով օգտագործողի կողմից միջամտությունների, այդ թվում սարքի խնամքի, անհրաժեշտությունը (PSR մոդուլ և փորձանոթի կափարիչը ծակող ասեղ):

Սարքը, ունենալով  նորարարական կառուցվածք, միաժամանակ ապահովված է  նորագույն ծրագրային լուծումներով , ինչը թույլ է տալիս լաբորատորիաներին օգտվել  Stago ընկերության փորձից:  Բարելավվել է հետագծելիությունը, ինչի շնորհիվ հասանելի են պացիենտնրի հետազոտությունների համար  կիրառվող տվյալների վստահելի սկզբնաղբյուրները:

STA Compact Max® 3-ը իր դասի սարքավորումների  խմբում  ունի նմուշների, ռեագենտների և  ծախսանյութերի ներբեռնման ամենամեծ հզորությունը`առաջարկելով առավել  ինքնավարություն: Համակարգը գործում է Random access  եղանակով, ինչը  թույլ է տալիս իրականացնել STAT նմուշների արդյունավետ կառավարում ՝ ապահովելով արդյունքների արագ ստացում և Stago վերլուծիչից ակնկալվող եզակի  կատարողականություն: STA Compact Max® 3- ը նաև հնարավորություն է տալիս օգտվել աննախադեպ օժանդակ ծառայությունից, որը ներառում է հեռահար ախտորոշում և անսարքությունների հայտնաբերում, ինչպես նաև մուտք դեպի Stago ավտոմատացված IQC հարթակ՝ My Expert QC: Նմուշների և ռեագենտների կառավարումը նույնպես բարելավվել և պարզեցվել է STA Compact Max® 3 վերլուծիչներում՝ ապահովելու ավելի մեծ արդյունավետություն: Առօրյա և մասնագիտացված հետազոտությունները կարող են իրականացվել միաժամանակ, իսկ պատրաստի և չափազանց կայուն Stagօ հեղուկ ռեագենտների գործածումը նվազագույնի է հասցնում պատրաստման ժամանակը: Այս համակարգերը նախատեսված են` բավարարելու ժամանակակից կլինիկական լաբորատորիաների մարտահրավերները՝ օժտված լինելով եզակի Stago  նախնական չափաբերման (pre-calibration) գործառույթով, լիովին ավտոմատ, շտրիխ կոդերով տարբերակվող ռեագենտների կառավարման համակարգով, և միաժամանակ տարբեր լոտերի ռեագենտներ կառավարելու  ունակությամբ:  

 

Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ