Լաբորատոր սարքավորումներ
-
ID-Incubator L
ID-Incubator L
Նոր ինկուբատոր, որը կիրառելի է և՛ ID-քարտերի, և՛ փորձանոթների համար։
-
ID-Centrifuge L
ID-Centrifuge L
Ցենտրիֆուգ, որը կիրառելի է և՛ ID-քարտերի, և՛ փորձանոթների համար։
-
IH-500 Համակարգ
IH-500 Համակարգ
IH-500-ը վերջին սերնդի նորարարական սարքավորում է, որը նախատեսված է իմունոհեմատոլոգիական հետազոտությունների համար։
IH-500-ի ֆունկցիոնալությունը և դիզայնը հնարավորություն են տալիս բավարարելու իմունոհեմատոլոգիական լաբարատորիաների փոփոխվող պահանջները։
Այն կոմպակտ է, զբաղեցնում է նվազագույն տարածք լաբորատորիայում, մինչդեռ ապահովում է բարձր արտադրողականություն։
Սարքը ռոբոտ ձեռքի միջոցով ամբողջովին ավտոմատացնում է ID-քարտերի հետ աշխատանքը։ -
Saxo ID-Reader
Saxo ID-Reader
Սարքը նախատեսված է իմունոհեմատոլոգիական հետազոտությունների համար։ Հնարավորություն է տալիս ցենտրիֆուգել և կարդալ ID-քարտը։
-
cobas® Liat® համակարգ
cobas® Liat® համակարգ
Ամբողջովին ավտոմատ ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) դյուրակիր սարք, որը հնարավորություն է տալիս արագ և ճշգրիտ հետազոտել նմուշները։
-
XN-1000 Pure
XN-1000 Pure
Այժմ անգամ փոքր ծավալներով աշխատող լաբորատորիաները կարող են կիրառել XN-սերիայի տեխնոլոգիան և որոշել NRBC-ն նույնիսկ ցածր կոնցենտրացիաների դեպքում։
▸ Կորիզավոր կարմիր բջիջների (NRBC) տարբերակման հնարավորություն
▸ Արտադրողականություն՝ 100 նմուշ/ժամ
▸ Ընդհանուր ցանցին միանալու հնարավորություն
▸ Լրացուցիչ հնարավորություններ՝ ռետիկուլոցիտների ավտոմատ որոշում և կենսաբանական հեղուկների հետազոտում -
XN-550
XN-550
Կոմպակտ վերլուծիչ, որը ապահովում է լեյկոցիտների 6 տեսակի, ներառյալ՝ ոչ հասուն գրանուլոցիտների, տարբերակում։ Ունի ինտեգրված IPU համակարգ և հեղուկ բյուրեղյա (LCD) գունավոր հպումային էկրան։
Ամբողջովին ավտոմատ սարք, որը բարձրացնում է լաբորատորիայի աշխատանքի արդյունավետությունը։
Սարքն ունի շարունակական բեռնման հնարավորություն։
Ընդամենը 25 մկլ նմուշի օգտագործում ամբողջական արյան եղանակով չափման դեպքում -
cobas u 411
cobas u 411 մեզի վերլուծիչ
Կիսաավտոմատ մեզի վերլուծիչ համակարգ։
Այն նախատեսված է օրվա ընթացքում 30-100 նմուշ ունեցող լաբորատորիաների համար։ Սարքը կարող է համալրվել բարկոդ կարդացող սարքով և նստվածքային տերմինալով։ Սա օգնում է կրճատել աշխատաժամանակը և խուսափել սխալներից։