ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմնադրվել է որպես Innovative Medical Technologies 1985թ-ին, իսկ 1987թ-ին անվանափոխվել և առ այսօր կոչվում է Steris: Կազմակերպության հիմքերը կապում են 1894թ-ին հիմնադրված American Sterilizer Company-ի (AMSCO) հետ,որը մանրէազերծման արտադրանքների առաջատար նորարարներից է:
Steris-ը համաշխարհային առաջատարներից է ինֆեկցիաների պրոֆիլակտիկայում կիրառվող բժշկական սարքավորումների արտադրության մեջ, վիրաբուժական օգնության և ինտենսիվ թերապիայի սարքավորումներում, կատարում է հսկողություն աղտոտման դեմ:
Մասնագիտացված են դեղագործական արտադրությունում աղտոտման խնդրի լուծման մեջ, ներառյալ հետազոտական լաբորատորիաները, ասեպտիկ գործընթացները, բիոդեղագործական արտադրության գործընթացները: Steris-ը առաջարկում է արտադրանքի ամբողջ ծավալը,որն անհրաժեշտ է ասեպտիկ արտադրության և մաքուր տարածքների համար:
Կազմակերպության մասնաճյուղերը գործում են 24 երկրներում: Գլխավոր եվրոպական կենտրոնը գտնվում է Օռլեանում (Ֆրանսիա), որտեղից էլ կատարվում է մատակարարումը:
Steris Surgical Technologies վիրաբուժական սարքավորումները օժտված են ապացուցված որակով, հուսալիությամբ և ապահովությամբ:
-
Easymax
Easymax
Շարժիչավորված վիրահատական սեղան Steris Easymax-ը իր մեջ համադրում է պարզությունը և ֆունկցիոնալությունը: Առավելագույն կարողությունները նվազագույն ներդնումների պայմաններում լիովին արդարացնում են Easymax-ի ձեր ընտրությունը: Լայն սպեկտրի մուլտիֆունկցիոնալ ընդունակությունները, լրացուցիչ կոնֆիգուրացիաների հնարավորությունները, անձնակազմի առավելագույն հարմարավետ մոտեցումը սեղանին, հիվանդի անվտանգության լիարժեք ապահովումը համադրվում են պարզ դիզայնի և սպասարկման ու խնամքի հեշտության հետ:
-
Harmony LED
Harmony LED
Harmony վիրահատական լույսերի նախագծման հիմքում ժամանակակից տեխնոլոգիաներն են, որոնք ապահովում են վիրահատող անձնակազմի աչքերի լարվածության նվազեցումը, ինչի արդյունքում մեծանում է կենտրոնացումը և վերջնական արդյունքների հաջողությունն է ապահովվում:
Ստեղծում է բնական կարմիր և սպիտակ լույս,ի հաշիվ 2-րդ սերնդի ֆոսֆորապատ լուսադիոդների աշխատանքի: Հարմարավետ է աչքի համար և թույլ է տալիս ընկալել օրգանիզմի հյուսվածքների երանգները ճիշտ գունավորմամբ:
Harmony LED-ի հիմնական առավելություններն են՝ անստվեր լուսավորությունը, լուսային բծի հստակությունը, խոռոչի լուսավորման առավելագույն հնարավորությունը, երկարակեցությունը: -
Harmony vLED
Harmony vLED
Վիրաբուժական լուսավորության և վիզուալիզացիոն համակարգՀամարվում է սովորական LED-երի բյուջետային տարբերակը:
Այս մոդելի հիմնական տարբերակիչ հատկանիշը կայանում է նրանում,որ Harmony vLED վիրահատական լուսային համակարգում լուսադիոդների քանակը պակասեցվել է (vLED-60,իսկ LED-84),սակայն լույսի ինտենսիվության կորուստ չենք ունեցել:
Այս համակարգում կախակալ ուսերի ձևը վերցված է Harmony LC լուսային մոդելից: -
Harmony XLED
Harmony XLED
Նոր որակ և նոր խոսք վիրահատական լուսավորության համակարգերի մեջ: Այս Harmony xLED-երը նման չեն նախորդ սերունդների մոդելներին, համարձակ կառուցվածքով և յուրահատուկ արտաքին տեսքով, հարմարավետության նոր մակարդակ են ստեղծում:
Իրենց յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ սրանք արգելքներ չեն ստեղծում լամինար հոսքի համար, ինչը բերում է վիրահատական սենյակի ջերմաստիճանի օպտիմիզացիայի, արդյունքում բարելավվում են վիրաբույժների աշխատելու պայմանները:
Կախակալ համակարգի և ուսերի հիանալի կառուցվածքը դարձնում է լամպը ավելի հեշտ կառավարելի:
Սարքի կառավարումը, ինչպես նաև լույսի ինտենսիվության փոփոխությունը հնարավոր է իրագործել լամպի կենտրոնից բռնակի և պատին ամրացված կառավարման վահանիկի միջոցով: -
STERIS 5085
STERIS 5085
Ընդհանուր վիրաբուժական սեղան Steris 5085-ը հեշտ և արագ ադապտացվում է բոլոր վիրաբուժական նեղ ուղղությունների համար: Շատ արագ, ընդամենը մեկ հպումով ակտիվանում է համակարգի ինտելեկտուալ կառավարումը, որի միջոցով իրականացվում են ծրագրավորված թեքումներ: Իսկ հեղուկ-բյուրեղային էկրանը հարմար է ընթեցման համար անգամ մթնեցված պայմաններում: Steris 5085-ը հնարավոր է փոփոխել և զարգացնել մինչև 5085 STR: Յուրահատուկ համակարգի շնորհիվ 5085-ը ապահովում է հիվանդների տեղափոխությունները նախա- և հետվիրահատարանների միջև:
-
STERIS 5085 SRT
STERIS 5085 SRT
Վիրասեղան ունիվերսալ դիզայնով, բազմաֆունկցիոնալ աշխատանքային հնարավորություններով հիանալի ընտրություն է ընդհանուր և նեղ վիրաբուժական բաժանմունքների համար:
-
Surginox
Surginox
Steris Surginox մեխանիկական վիրահատական սեղանը պարզ,հուսալի և ոչ ծախսատար տարբերակ է միջին շրջանառության վիրասրահների համար: Սեղանի կառուցվածքում շեշտադրումը արված է հիմնական ֆունկցիոնալ հատկությունների վրա: Կառուցվածքային պարզության հետ զուգահեռ սեղանը շատ ունիվերսալ է և թույլ է տալիս կիրառել այն հիմնական վիրաբուժական միջամտությունների համար: Սեղանի երիկամային վալիկը և երկայնական փոփոխականության հնարավորությունը, էլեգանտ դիզայնը և միաժամանակ մատչելի գինը դարձնում են այն մրցունակ ստանդարտ:
-
Unimax
Unimax
Steris Unimax վիրահատական սեղանը ունիվերսալ ընտրություն է ձեր վիրահատական բլոկի համար: Այս շարժիչավորված սեղանը իդեալական վիրաբուժական գործիք է՝ ստեղծված բժշկի հնարավորությունները ընդլայնելու և վիրահատական գործընթացի ընթացքը պարզեցնելու համար:
Unimax-ը հուսալի է: Սարքավորումը պատրաստված է բարձրորակ նյութերից: Էլեգանտ դիզայնը և մակերևույթի որակյալ ծածկը հեշտացնում են սեղանը մաքրելու և խնամքի գործընթացը: Նրա ծածկի արտաքին մակերեսը վերամշակված է էլեկտրահարթեցմամբ, իսկ առանցքների և ծալվող մասերի հոսուն հերթափոխումը թույլ է տալիս խուսափել մարմնամասերի ճմլումից դիրքերի փոփոխման ժամանակ: Սեղանի հենման սյունը հերմետիկ պատված է թաղանթով, որը հեշտ է ախտահանել և այն չի վնասվում ագրեսիվ ախտահանիչների հետ շփումից: