Անխափան սնուցման աղբյուր
Ձեր կողմից շահագործվող բժշկական սարքերի, այլ տեխնիկայի, շինությունների անխափան աշխատանքը ապահովելու, ինչպես նաև սնուցվող հոսանքի և հաճախականության տատանումներից, ցանցային խանգարումներից զերծ պահելու նպատակով, առաջարկում ենք Wartsila Jovyatlas ընկերության անխափան սնուցման աղբյուրների (ԱՍԱ) տեսականին:
-
UPS Jovystar HP
UPS Jovystar HP
Jovystar HP մոդելի անխափան սնուցման աղբյուրները հագեցած են ղեկավարման և կարգավորման թվային համակարգով, երկու իրարից անկախ միկրոպրոցեսորներով, որոնք ղեկավարում են ուղղորդիչով, ինվերտորով և ստատիկ բայպասով: Այս համակարգը հնարավոր է զուգահեոաբար միացնել մինչև 8 ԱՍԱ: Իննովացիոն IGBT ուղղորդիչը սպառում է 100% սինուսոիդալ հոսանք:
-
UPS Jovystar Plus 3/1
UPS Jovystar Plus 3/1 (3/3)
Jovystar Plus 3/1 (3/3) մոդելի ԱՍԱ-ները հագեցած են IGBT համուղղորդով, մեծ մուտքային լարման տիրույթով և մեկին մոտ հզորության գործակցով: Ունեն ավտոմատ ինքնահսկման համակարգ, հովացման ինտենսիվության ավտոմատ փոփոխման համակարգ, բարձր դինամիկա բեռնվածության տատանման ժամանակ և աղմուկի ցածր մակարդակ: Մուտքային գարմոնիկ մակարդակի գործակիցը 4% պակաս է (THDi): Նախատեսված են բժշկական, IT և այլ բնագավառներում օգտագործելու համար: Հասանելի են՝ 10, 15, 20, 30 և 40 ԿՎա հզորության ԱՍԱ-ներ:
-
UPS Jovystar Pro
Jovystar Pro
Jovystar Pro մոդելի ԱՍԱ-ները հագեցած են ղեկավարման և կարգավորման թվային համակարգով, երկու իրարից անկախ միկրոպրոցեսորներով, որոնք ղեկավարում են ուղղորդիչով, ինվերտորով և ստատիկ բայպասով: Իննովացիոն IGBT ուղղորդիչը սպառում է 100% սինուսոիդալ հոսանք: Շնորհիվ մուտքային բարելավված հզորության գործակցի, ԱՍԱ-ը սպառում է 30%-ով պակաս մուտքային հոսանք, քան հասարակ տիրիստորային ԱՍԱ-ները:
-
UPS Jovytec L
UPS Jovytec L
Jovytec L On-Line մոդելի ԱՍԱ-ները կոմպլեկտավորվում են ներկառուցված գալվանիկ հանգույցի ելքային տրանսֆորմատորով: Նախատեսված են բժշկական, IT և այլ բնագավառներում օգտագործելու համար, որտեղ շատ կարևոր է գալվանիկ հանգույցի առկայությունը: Այս մոդելի բոլոր ԱՍԱ-ները ունեն հովացման ինտենսիվության ավտոմատ փոփոխման համակարգ և հզորության գործակցի փոփոխման (PFC) ֆունկցիա: Հասանելի են՝ 6000, 8000 և 10000 Վա հզորության ԱՍԱ-ներ:
-
UPS Jovytec P
UPS Jovytec P
Jovytec P On-Line մոդելի ԱՍԱ-ները աշխատում են կրկնակի փոխարկման տեխնոլոգիայով և համապատասխանում են VFI-SS-111 ստանդարտի պահանջին: Նախատեսված են բժշկական, IT և այլ բնագավառներում օգտագործելու համար: Այս մոդելի բոլոր ԱՍԱ-ները ունեն հովացման ինտենսիվության ավտոմատ փոփոխման համակարգ և հզորության գործակցի փոփոխման (PFC) ֆունկցիա: ԱՍԱ-ի ելքային հոսանքը սինուսոիդալ է: Հասանելի են՝ 700, 1000, 1500, 2000 և 3000 Վա հզորության ԱՍԱ-ներ: