fbpx

Վիրահատական լույս STERIS աշխարհահռչակ ընկերությունից

  • Harmony Led STERIS Armenia

    Harmony LED

    Harmony LED

    Harmony վիրահատական լույսերի նախագծման հիմքում ժամանակակից տեխնոլոգիաներն են, որոնք ապահովում են վիրահատող անձնակազմի աչքերի լարվածության նվազեցումը, ինչի արդյունքում մեծանում է կենտրոնացումը և վերջնական արդյունքների հաջողությունն է ապահովվում:
    Ստեղծում է բնական կարմիր և սպիտակ լույս,ի հաշիվ 2-րդ սերնդի ֆոսֆորապատ լուսադիոդների աշխատանքի: Հարմարավետ է աչքի համար և թույլ է տալիս ընկալել օրգանիզմի հյուսվածքների երանգները ճիշտ գունավորմամբ:
    Harmony LED-ի հիմնական առավելություններն են՝ անստվեր լուսավորությունը, լուսային բծի հստակությունը, խոռոչի լուսավորման առավելագույն հնարավորությունը, երկարակեցությունը:

  • Harmony vLED

    Harmony vLED
    Վիրաբուժական լուսավորության և վիզուալիզացիոն համակարգ

    Համարվում է սովորական LED-երի բյուջետային տարբերակը:
    Այս մոդելի հիմնական տարբերակիչ հատկանիշը կայանում է նրանում,որ Harmony vLED վիրահատական լուսային համակարգում լուսադիոդների քանակը պակասեցվել է (vLED-60,իսկ LED-84),սակայն լույսի ինտենսիվության կորուստ չենք ունեցել:
    Այս համակարգում կախակալ ուսերի ձևը վերցված է Harmony LC լուսային մոդելից:

  • Harmony XLED STERIS Armenia

    Harmony XLED

    Harmony XLED

    Նոր որակ և նոր խոսք վիրահատական լուսավորության համակարգերի մեջ: Այս Harmony xLED-երը նման չեն նախորդ սերունդների մոդելներին, համարձակ կառուցվածքով և յուրահատուկ արտաքին տեսքով, հարմարավետության նոր մակարդակ են ստեղծում:
    Իրենց յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ սրանք արգելքներ չեն ստեղծում լամինար հոսքի համար, ինչը բերում է վիրահատական սենյակի ջերմաստիճանի օպտիմիզացիայի, արդյունքում բարելավվում են վիրաբույժների աշխատելու պայմանները:
    Կախակալ համակարգի և ուսերի հիանալի կառուցվածքը դարձնում է լամպը ավելի հեշտ կառավարելի:
    Սարքի կառավարումը, ինչպես նաև լույսի ինտենսիվության փոփոխությունը հնարավոր է իրագործել լամպի կենտրոնից բռնակի և պատին ամրացված կառավարման վահանիկի միջոցով:

Ապրանքներ