fbpx

Diagnostica StagoԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Diagnostica Stago – ն համաշխարհային առաջատար է հեմոստազի (արյան մակարդելիության) ախտորոշման ոլորտում և համարվում է լաբորատորիաների առաջին կարգի գործընկեր։ Հիմնադրված Ժակ Վիրեի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Stago-ն մարդկային արժեքների վրա հիմնված մի ընկերություն է, որն այսօր ունի գրեթե 2,200 աշխատակից։
Stago-ն մասնագիտացած է հեմոստազի և թրոմբոզի ոլորտներում և առաջարկում է աշխարհում ամենալայն տեսականու ռեագենտներ և թեստային գործիքներ՝ օգտագործելով ամենաառաջադեմ տեխնոլոգիաները։ Ունենալով ավելի քան 350 վաճառվող արտադրանք և 70 տարվա փորձ՝ Stago-ն ճանաչված է միջազգային գիտական աշխարհում։
Գործունեության հստակ շրջանակ
Stago-ն պահպանում է իր ռազմավարության վերահսկողությունը բոլոր մակարդակներում՝ սկսած գիտահետազոտական զարգացումից (ԲԱԺ) և Արտադրությունից մինչև լոգիստիկա, մարքեթինգ և միջազգային Բաշխում։

• Որակի հավաստագրում. Խմբի հիմնական ռեագենտների արտադրական գործարանը հավաստագրված է ISO 13485, ISO 9001 և ISO 14001 ստանդարտներով։
• Արդյունաբերական ընդլայնում. Թեև արդյունաբերական գործունեությունը հիմնականում կենտրոնացված է Ֆրանսիայում, աշխարհագրական ընդլայնումը հանգեցրել է ԲԱԺ և արտադրական կենտրոնների բացմանը ԱՄՆ-ում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իռլանդիայում և Չինաստանում։
Stago-ն մեծ նշանակություն է տալիս հաճախորդի բավարարվածությանը՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր գործողության հետևում կանգնած է հիվանդը

  • Sta Compact Max, Stago

    STA Compact Max 3

    STA Compact Max3

    STA Compact Max 3 վերլուծիչը ապահովում է աշխատանքի արդյունավետության զգալի աճ և ներառում EPC (փորձագիտական պրեանալիտիկ ստուգում) մոդուլը:

    EPC մոդուլը վերահսկում է բոլոր տեսակի փորձանոթների նմուշների  ծավալը և հայտնաբերում է հեմոլիզացված, իկտերիկ և լիպեմիկ նմուշներ, ինչը ապահովում է STA  Compact Max 3 վերլուծիչով կատարված հետազոտությո ւնների արդյունքների բարձր որակ: Այն չի պահանջում նմուշի լրացուցիչ ծավալ և չի ազդում արտադրողականության վրա:

  • STA Satellite Max

    STA Satellite Max

    STA Satellite Max

    Max ընտանիքը դարձավ ամբողջական STA Satellite Max- ի ներկայացումից հետո: STA Satellite Max վերլուծիչը հիմնված է Max սերնդի ապացուցված ուժեղ հատկանիշների վրա՝ առաջարկելով նոր գործառույթներ և հարմար ծրագրային համակարգ՝ այն դարձնելով իդեալական լուծում նմուշառման ցածր ծավալ ունեցող լաբորատորիաներում մակարդելիության հետազոտություններ կատարելու համար:

  • STart Max, Hemostaz

    STart Max

    STart Max

    ▸ Կոմպակտ կիսաավտոմատ սարք, որը նույնքան արդյունավետ է, որքան մեծ մոդելները։
    ▸ Առկա է որակի վերահսկման և չափաբերման հնարավորություն։
    ▸ Մեծ և գունավոր հպումային էկրանը հեշտացնում է օգտագործողի աշխատանքը։
    ▸ Սարքը ունի հիվանդների արդյունքների պահպանման հնարավորություն։

Ապրանքներ