fbpx

Hamilton Medical logo ArmeniaԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1983թ-ին կազմավորված Hamilton Medical կազմակերպությունը մասնագիտանում է թոքերի արհեստական օդափոխության սարքավորումների ստեղծման մեջ:

Ժամանակից ԹԱՕ սարքերը բարելավում են հիվանդների ներհիվանդանոցային կյանքը և պարզեցնում բժշկական անձնակազմի աշխատանքը: Hamilton Medical ԹԱՕ-ները հարմարեցված են ինչպես մեծահասակների համար, այնպես էլ՝ երեխաների և նորածինների համար: Hamilton Medical ԹԱՕ սարքերը օժտված են օդափոխության նորարարական տեխնոլոգիաներով և ռեժիմներով, ախտորոշիչ ներսարքավորումներով, կառավարվում են ինտելեկտուալ միկրոպրոցեսորներով: Այս ամենը իրագործվում է արտադրողի և հետազոտողների համագործակցության և շվեյցարական բարձր որակի համատեղության շնորհիվ:

Այսօր Hamilton Medical-ը յուրահատուկ առաջարկ է անում շուկայում. թոքերի արհեստական օդափոխության առաջատար տեխնոլոգիաների հիմքում Intelligent Ventilation կոնցեպցիան է, որը Adaptive Support Ventilation-ի հետ զուգակցված աշխատանքում ապահովում է լիարժեք օդափոխումը, նույնիսկ շատ բարդ իրավիճակներում՝ բերելով ապրելիության ցուցանիշների բարձրացման:

  • HAMILTON C1

    HAMILTON C1

    Аппарат ИВЛ HAMILTON-C1 — это компактный прибор, который благодаря продуманному дизайну позволит повысить эффективность проведения ИВЛ при оказании помощи пациентам в стационаре. Небольшие размеры обеспечивают использование в любом отделении интенсивной терапии. Обладая конкурентоспособной ценой HAMILTON-C1 способен удовлетворить любые клинические потребности, — он позволяет осуществлять инвазивную вентиляцию, адаптивную поддерживающую вентиляцию (ASV) в режиме обратной связи, и неинвазивную вентиляцию (NIV).

  • Hamilton C1 Hamilton Medical Armenia

    HAMILTON C3

    HAMILTON C3

    Թոքերի արհեստական օդափոխության ապահովում խելացի համակարգի միջոցով, որը արտացոլվում է 12.1սմ տրամագծով էկրանի վրա:
    Hamilton C3-ը նախագծված է մեծահասակաների և երեխաների համար, ինչպես նաև կարող է կիրառվել ավելի փոքր հասակի մանուկներ և նորածինների համար:
    Սարքի ծրագրային հագեցվածությունը Ventilaton Cockpit-ով ապահովում է անհրաժեշտ տեղեկությունների ճշգրտությունը և անսխակությունը, խնայելով ժամանակը և հնարավորություն ստեղծելով կենտրոնացվել կարևորի վրա: Dynamic Lung և Vent Status ծրագրերն էլ կօգնեն ավելի արագ գնահատել հիվանդի վիճակը և փոխանակության պրոցեսները:

  • Hamilton G5, lungmotor

    HAMILTON G5

    HAMILTON G5

    Թոքերի արհեստական շնչառության սարք Hamilton G5-ը առաջինն է, որը հագեցած է առանձնահատուկ ինտելեկտուալ Ventilation Cockpit մոնիտորինգի համակարգով և վիզուալիզացվում է զգայական կառավարումով մեծ էկրանի վրա:
    Այս մոդելի ԹԱՕ-ն ևս օժտված է Adaptive Support Ventilation-ով (ASV): ASV ինտելեկտուալ օդափոխության ռեժիմը ապահովում է անվտանգ և պարզ շնչառական օգնությունը, իսկ Ventilation Cockpit հսկողության շնորհիվ հնարավոր դարձավ հետևել շնչառական ծավալների, շնչառության հաճախության, ճնշումների իրական և նպատակային տվյալները,ինչպես թվային,այնպես էլ՝ գրաֆիկական ձևերով:

  • Hamilton-S1_5

    HAMILTON S1

    HAMILTON S1

    Intellivent ASV-ի նոր հեղափոխական հնարավորություններ շնորհիվ, Hamilton S1-ը պարզեցնում է բժշկական անձնակազմի աշխատանքը, բարդ իրավիճակներում խորհուրդների և աջակցության միջոցով, ինչպես նաև ավտոմատ ինքնուրույն ուղղումներ կատարելով: Ի տարբերություն այլ սովորական ռեժիմներով սարքերի, Hamilton S1-ի դեպքում այլևս կարիք չկա ձեռքային տեղադրել բոլոր պարամետրերը, սարքը ինքնուրույն է անում դա, և ազատում է ժամանակ բժշկական անձնակազմի համար, ինչպես նաև՝ զերծ պահում մեխանիկական անուշադրության սխալներից: Այս ամենը բերում է արդյունքների լավացման և հիվանդների անվտանգության բարձրացման:

  • Hamilton C2

    HAMILTON С2

    Hamilton С2

    Շվեցարական նոր դասի կոմպակտ ԹԱՕ սարքավորում է Hamilton C2-ը, որը կիրառելի է մեծերի և երեխաների համար, ինչպես ստացիոնարի համար, այնպես էլ՝ տեղափոխությունների ժամանակ: Իր դասում առաջինն է, որ հագեցած է յուրահատուկ ինտելեկտուալ հսկողության համակարգով՝ Ventilation Cockpit-ով: Ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան տեսանելի և հասանելի է: Ventilation Cockpit-ը հիմքում, պարզ և բնազդաբար ղեկավարվող ինտերֆեյսը 10.4սմ անկյունագծով էկրանի վրա արտացոլում է հիվանդի օդափոխության տվյալները, կորերի, հանգույցների, տրենդերի միջոցով: Իսկ Դինամիկ թոքի և Օդափոխության ստատուսի ինտելեկտուալ վահանակները օգնում են արագ գնահատել իրավիճակը և օդափոխության գործընթացը:

  • HAMILTON-MR1

    HAMILTON-MR1

    Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ անհրաժեշտ արհեստական օդափոխության իրականացման համար լավագույն խելացի ընտրությունն է:
    MR1 օդափոխության սարքերը հարմար չափերով, հզոր դիզայնով և խելացի ծրագրավորմամբ հարմարավետ են ՄՌՏ հետազոտությունների ժամանակ օգտագործման ժամանակ: Հաշվի առնելով ՄՌՏ-ի աշխատանքի սկզբունքը, ուժեղ մագնիսական դաշտերի առկայությունը, կարևոր է ուշադրություն դարձնել անվտանգության վրա: ՄՌՏ սարքը զուգակցված Hamilton MT1-ի հետ երաշխավորում է պատկերի բարձր որակը ամբողջ հետազորության ընթացում: Մագնիսային ինդուկցիայի ինտեգրացված չափիչ TeslaSpy-ը դարձնում է անտեսանելի մագնիսական դաշտը տեսանելի:

  • Hamilton Medical, Hamilton T1

    HAMILTON-T1

    HAMILTON-T1

    • ինվազիվ և ոչ ինվազիվ թոքերի օդափոխության ռեժիմների ընտրություն
    • հսկողության լայն փաթեթ
    • օդափոխության իրականացում ինչպես մեծերի, այնպես էլ՝ երեխաների մոտ
    • հզոր մարտկոցներ
    • բարոմետրիկ ճնշման փոփոխության ավտոմատ փոխհատուցում
    • ջրակայունություն, պաշտպանություն ուժեղ անձրևներից IPX4 համակարգի շնորհիվ

Ապրանքներ