Բարի գալուստ «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի գլխավոր կայք
Հարգելի գործընկերներ «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը սիրով ողջունում է Ձեզ մեր գլխավոր կայքում: Կայքում ներկայացված է ժամանակակից սերնդի բժշկական և լաբորատոր սարքավորումների մեծ տեսականի, այնպիսի աշխարհահռչակ արտադրողներից ինչպիսիք են՝ Roche Diagnostics, Roche Diabetes Care, bioMerieux, Dornier Medtech, Lifilchem, Steris, Sysmex, Hamilton Medical, Randox, Lumenis և այլն:
◆ «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը իրականացնում է նաև տեղադրման, միացման և պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում, ինչպես նաև երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:
◆ Մեր աշխատակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ ներկայացված արտադրողների կենտրոններում և ունեն համապատասխան ատեստավորում:
◆ Գրանցվեք մեր կայքում և ստացեք թարմ նորությունները բժշկական և լաբորատոր սարքավորումների մասին: Գրանցումը Ձեզանից կպահանջի հաշված րոպեներ:
Շնորհակալություն մեր կայքից օգտվելու համար, հուսով ենք դուք կգտնեք այն ամենն ինչ Ձեզ հետաքրքիր է:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին, որպես էլեկտրոշարժիչներ և տրանսֆորմատորներ արտահանող ընկերություն: 2005թ-ից ընկերությունը նաև սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Այս տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող:
Սերտ շփում ունենալով առողջապահական համակարգի և բժիշկների հետ, կազմակերպության անձնակազմը մշտապես մասնագիտանում են առողջապահությունում կիրառվող սարքավորումներում, բարելավելով և ներդնելով ավելի ժամանակակից սարքեր այս ոլորտում: Ինչի արդյունքում, կազմակերպությունը բարձր հեղինակություն է վայելում սպառողների շուկայում:
Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա, ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ, դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն, օգտվելով կլինիկական խորհրդատուների սեփական բազայից, ի սկզբանե հաշվարկում է առողջապահական հիմնարկի հնարավոր ծախսերը և եկամուտները, փորձելով նվազեցնել հիմնարկը ծանրաբեռնող ծախսերը:
Մենք ներկայացնում ենք բժշկական և լաբորատոր այնպիսի համաշխարհային առաջատար արտադրողների, ինչպիսիք են՝ Roche Diagnostics, Roche Diabetes Care, Sysmex, bioMerieux, Stago և մի շարք այլ ընկերություններ: Մեր բազմամյա համագործակցության փորձը ստեղծել է վստահելի կամուրջներ «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի և Հայաստանյան գործընկերների միջև:
Մեր մասնագիտացված կայքերը
☑ Կոսմետոլոգիական և ՍՊԱ Սարքավորումներ www.bellice.am
☑ Անալիտիկ Սարքավորումներ www.analytica.am
☑ ԱՄԲ (IVF) Սարքավորումներ www.ivf-concern.am
☑ Ուսումնական Սարքավորումներ www.edulab.am