fbpx

Լաբորատոր սարքավորումներ

  • AIR IDEAL® 3P® Traceability

    air IDEAL® 3P

    air IDEAL® 3P

    bioMérieux ընկերության օդի նմուշառման air IDEAL® 3P համակարգը նոր ստանդարտ է օդային միջավայրի մանրէաբանական ստուգման:
    Նմուշառման կենսաբանական էֆեկտիվությունը վալիդացված է անկախ լաբորատորիաների կողմից համաձայն ISO14698-1 ստանդարտի: air IDEAL® 3P աշխատանքային հատկանիշները գերազանցում են շուկայում առկա օդի նմուշառման սարքերի մեծամասնությանը:

  • API®, strip, Be the First to Know.

    API®

    API®  | (ԱՊԻ) ստրիպեր

    Նախնական իդենտիֆիկացիայի կենսաքիմիական թեստ համակարգ: API® ստրիպերը ներառում են 20 կենսաքիմիական թեստեր: Արագ, հեշտ և մատչելի են օգտագործման համար: Ունեն երկար պահպանման ժամկետ:
    Մեծ տվյալների բազա՝ ներառում է բակտերիաների և սնկերի գրեթե բոլոր խմբերը՝ մոտ 600 տեսակ, նաև ստրիպեր Campylobacter spp., Listeria spp., Neisseria spp., կորինեբակտերների իդենտիֆիկացիայի համար:

  • BACT/ALERT® 3D Optimizing Collection to Care

    BACT/ALERT 3D

    BacT/ALERT® 3D

    Արյան և այլ կենսաբանական հեղուկներում միկրոօրգանիզմների հայտնաբերման ավտոմատ սարք: Բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիա, որը ապահովում է անվտանգություն, հուսալիություն և ժամանակի խնայում: Աշխատում է պատենտավորված կոլորիմետրիկ մեթոդով: Թույլ է տալիս գրանցել միկրոօրգանիզների աճը առավել վաղ ժամկետներում:

  • bioMérieux, Chromid

    chromID™

    chromID™ | Խրոմոգեն սննդամիջավայրեր

    bioMérieux ընկերությունը առաջինն է մշակել խրոմոգեն սննդամիջավայրերը 1989թ.-ին: Ներկայումս հանդիսանում է Եվրոպայում խրոմոգեն սննդամիջավայրերի առաջատար արտադրող:

  • CoaguChek® Pro II

    CoaguChek® Pro II

    CoaguChek® Pro II 

    Մակարդելիության որոշման սարք, որը ունի մեծ կլինիկական նշանակություն։ 

    Այն հնարավորություն է տալիս անմիջապես ստանալ aPTT-ի (ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ) և PT-ի (պրոթրոմբինային ժամանակ) արդյունքները հիվանդանոցի ցանկացած բաժանմունքում և անգամ շտապօգնության մեքենայի մեջ։ 

  • cobas b 101

    Cobas b 101

    Մեկ քայլով լուծում HbA1c, ճարպեր և CRP հետազոտությունների համար
    Cobas b 101-ը՝ in vitro ախտորոշման համակարգ է, որը նախատեսված է գլիկոլիզացված հեմոգլոբին (HbA1c), ճարպեր և CRP հետազոտությունների համար։

  • cobas b 221, Roche

    cobas b 221

    cobas b 221

    Վերլուծիչները պետք է ապահովեն արագ և հուսալի արդյունքներ, լինեն հեշտ կառավարվող և պահանջեն հնարավորինս քիչ սպասարկում: cobas b 221-ը ընձեռում է այս հնարավորությունները՝ բավարարելով բարձր ծանրաբեռնվածությամբ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում թեստավորման պահանջները:

  • Cobas c111, Roche Diagnostics

    cobas c 111

    cobas c 111

    Ավտոմատ բիոքիմիական անալիզատոր

    cobas c 111-ը «cobas» ընտանիքի սարքավորումների ամենափոքր, ավտոմատ կենսաքիմիական վերլուծիչն է: Կոմպակտ ավտոմատ կենսաքիմիական վերլուծիչ, որը նախատեսված այն լաբորատորիաների համար, որոնք ունեն օրական մինչև 50 նմուշ:
    Չափվող պարամետրերի լայն տեսականի և STAT (Цито) նմուշների հեշտորեն չափելու հնարավորություն։

  • Cobas C 311

    cobas c 311

    cobas c 311 ավտոմատ վերլուծիչ

    cobas c 311 վերլուծիչը ավտոմատ համակարգ է, որն առաջարկում է կլինիկական քիմիայում կիրառվող թեստերի լայն տեսականի և համապատասխան թեստերի չափման ծրագրեր: Այս վերլուծիչը չափում է նաև նատրիումը, կալիումը և քլորիդը շիճուկում, պլազմայում և մեզի մեջ `օգտագործելով ISE չափիչ մոդուլը: Սարքի միջոցով կարելի է չափել նաև գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1c) մակարդակը ամբողջական արյան մեջ։

  • Cobas e411

    cobas e 411

    cobas e 411 իմունոլոգիական վերլուծիչ

    Roche Diagnostics ընկերությունը հանդիսանում է առաջատար ընկերություն IVD (in vitro diagnostic) ոլորտում: cobas e411 անալիզատորը ամբողջությամբ ավտոմատացված համակարգ է, որը նախատեսված է իմունոքիմիական անալիզի համար:

  • cobas h 232 POC system

    cobas h 232 POC system

    Շարժական սարք, որը նախատեսված է կրծքավանդակի ցավով և շնչառական ախտանշաններով հիվանդների օպտիմալ վարման համար։ Այն հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել և որոշել բուժման մարտավարությունը։

  • Cobas integra 400 plus

    COBAS INTEGRA® 400 plus analyzer

    cobas Integra 400 plus

    Բիոքիմիական անալիզատոր

    Roche Diagnostics ընկերությունը հանդիսանում է առաջատար ընկերություն IVD (in vitro diagnostic) ոլորտում:
    cobas Integra 400 plus անալիզատորը ամբողջությամբ ավտոմատացված բիոքիմիական անալիզատոր է, որը ունի մի շարք առավելություններ:

Ապրանքներ