fbpx

Elecsys® AMH (Anti-Mullerian Hormone)

In stock

Elecsys® AMH (Anti-Mullerian Hormone)

Ձվարանների պահուստի գնահատում և ձվարանների խթանման արդյունքների կանխատեսում։

Compare
Category:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, հատկապես զարգացած երկրներում, կանանց առաջին ծննդաբերության տարիքը կտրուկ աճել է։ Այս հետաձգումը հանգեցնում է նրան, որ զույգերը փորձում են երեխաներ ունենալ մի ժամանակահատվածում, երբ կանանց պտղաբերությունն արդեն անկում է ապրում:
Այս պայմաններում կարևոր է դառնում կնոջ ձվարանային պահուստի գնահատումը և ձվարանների վերահսկվող խթանման ժամանակ բուժման մոնիտորինգը։

Հակամյուլերյան հորմոնի (ՀՄՀ, AMH) քանակը հարաբերականորեն կայուն է դաշտանային ցիկլի ընթացքում, որը հնարավորություն է տալիս կատարել հետազոտությունը ցիկլի ցանկացած օր։ Տատանումներն ավելի բնորոշ են երիտասարդ կանանց։ Սակայն, ի տարբերություն ֆոլիկուլոխթանիչ հորմոնի (ՖԽՀ, FSH), այդ տատանումները ավելի քիչ են, ինչպես դաշտանի ընթացքում, այնպես էլ երկու դաշտանների միջև։

Թեստի առավելությունները
▸ ՀՄՀ-ի ամբողջովին ավտոմատացված, արագ և ճշգրիտ չափում
▸ Բարձր ճշգրտություն ամբողջ չափման տիրույթում
▸ Կլինիկական համապատասխականություն
▸ Կնոջ տարիքին համապատասխանեցված միջակայքեր

Հետազոտման առանձնահատկություններն են՝
✓ Հետազոտության տևողություն՝ 18 րոպե
✓ Նմուշի ծավալ՝ 50 μL
✓ Չափման միջակայք՝ 0.03-23 նգ/մլ
✓ Նմուշ՝ արյան շիճուկ, Li-հեպարինային պլազմա

Ապրանքներ