fbpx

Roche NT-proBNP

In stock

Roche NT-proBNP

Էլեկտրոքիմիոլյումինեսցենցիայի մեթոդով N-տերմինալ պրո-Բ-տիպի նատրիուրետիկ պեպտիդի(NT-proBNP) քանակական որոշում արյան պլազմայում կամ շիճուկում։

Compare
Category:

Այն կիրառվում է սրտային անբավարարության տարբերակիչ ախտորոշման և թեթև ձևերի հայտնաբերման համար։
Հնարավորություն է տալիս գնահատել հիվանդության ծանրության աստիճանը, ինչպես նաև սուր կորոնար համախտանիշով և անոթային անբավարարությամբ հիվանդների խմբերում կատարել բարդությունների առաջացման ռիսկի գնահատում։

Ախտորոշում
Roche NT-proBNP-ն կիրառվում է որպես նախնական հետազոտություն, մինչև էխոսրտագրություն իրականացնելը։
• Թեստը կլինիկորեն վավերացված է որպես սրտային անբավարարության ախտորոշման միջոց և՛ սուր, և՛ ոչ սուր իրավիճակներում։
• Միակ կենսամարկերն է, որը վավերացված է տարիքային խմբերի համար։
• Թեստն ունի սրտային անբավարության ախտորոշման բարձր սպեցիֆիկություն և ճշգրտություն։

Ներհիվանդանոցային կառավարում
Roche NT-proBNP-ն կարող է օգնել հիվանդների դուրսգրման պլանավորմանը:
• Տրամադրում է արժեքավոր կանխատեսող տեղեկություն։
• Օգնում է հայտնաբերել այն բուժառուներին, որոնց մոտ բարձր է կրկնակի հոսպիտալացման կամ մահվան ռիսկը հաջորդող 6 ամիսների ընթացքում։

Բուժման մոնիթորինգ
NT-proBNP-ն հզոր կանխատեսող թեստ է և գերազանցում է BNP -ին, որպես անգիոտենզինային ընկալիչների/ նեպրիլիսինի ինհիբիտորներ (ARNi) օգտագործող հիվանդների բուժման գնահատման կենսամարկեր։
NT-proBNP-ի մակարդակի մշտական դիտարկումը հնարավորություն է տալիս գնահատել հիվանդության ընթացքը։

Թեստի արդյունքը հասանելի է 18, իսկ STAT հետազոտության դեպքում՝ 9 րոպեի ընթացքում։


Ապրանքներ