fbpx

Elecsys® Troponin T-high sensitive

In stock

Elecsys® Troponin T-high sensitive

Կրծքավանդակի ցավով հիվանդների ավելի քան 75%-ի ախտորոշում 1 ժամում։

Ենթադրվող սրտամկանի սուր ինֆարկտի (ՍՍԻ) դեպքում, բուժումը արագ սկսելն առանցքային նշանակություն ունի։ Բուժման յուրաքանչյուր 30 րոպեի ուշացումը ավելացնում է 1 տարվա մահացությունը 7,5 %-ով։

Compare
Category:

Տրոպոնինը Սրտաբանության եվրոպական միության (ESC) կողմից համարվում է ՍՍԻ ախտորոշման առաջին ընտրության կենսամարկեր, ինչպես նաև սրտամկանի սուր և ոչ սուր ինֆարկտի տարբերակիչ ախտորոշման համար ոսկե ստանդարտ։

Elecsys® Troponin T-high sensitive (TnT-hs) թեստը մինչև 1 ժամ նվազեցնում է առանց ST էլեվացիայի ինֆարկտի (NSTEMI) ախտորոշման ժամանակը։

Միջազգային ուղեցույցները ՍՍԻ-ի ախտորոշման համար առաջարկում են 0/1 ալգորիթմը, որը առաջին ընտրության ախտորոշիչ ալգորիթմ է։

Ախտորոշման ժամանակի կրճատում․

▸ Հիվանդների ավելի քան 75%-ի ախտորոշում 1 ժամում, որը հաստատվել է 3000 հիվանդների շրջանում իրականացված 3 բազմակենտրոն հետազոտություններով։
▸ Թեստը հնարավորություն է տալիս բացառել հիվանդի մոտ ՍՍԻ-ի առկայությունը, քանի որ այն ունի բացասական կանխատեսման բարձր արժեք՝ 99,1% -100% և ցածր մահացության ցուցանիշ՝ 0,0% -0,2%։

Սթրես-թեստի անհրաժեշտության կրճատում․

▸ Զգալիորեն նվազում է սրտային սթրես-թեստի անհրաժեշտությունը։

Թեստի արդյունքը հասանելի է 9 րոպեում։

Ապրանքներ