fbpx

Elecsys® AFP

In stock

Elecsys® AFP

Իմունոլոգիական չափման եղանակով պլազմայում կամ շիճուկում α1-ֆետոպրոտեինի in vitro քանակական որոշման հետազոտություն։

 

Compare
Category:



①  Ամորձու քաղցկեղ
② Լյարդաբջջային քաղցկեղ
 ③ Տրիսոմիա 21

Ալֆա ֆետոպրոտեինը ալբումինի նման գլյուկոպրոտեին է, մոտ 70 կԴա զանգվածով։ Այն ներարգանդային կյանքում արտադրվում է դեղնուցային պարկի, չտարբերակված լյարդային բջիջների և ստամոքսաղիքային ուղու կողմից։

AFP-ն հիմնականում արտադրվում է ամորձիների, ձվարանների, դեղնուցապարկի ուռուցքների կամ լյարդանջջային քաղցկեղի դեպքում։

AFP-ն նաև հղիության 2-րդ եռամսյակում տրիսոմիա 21-ի ռիսկի գնահատման կարևոր մարկեր է, որը կիրառվում է hCG+β-ի(մարդու խորիոնային գոնադոտրոպինի β ենթատիպ) և այլ պարամետրերի հետ միասին։

Հետազոտությունը կիրառվում է․

✔ Լյարդաբջջային քաղցկեղի ախտորոշման համար

✔ Ոչ սեմինոմատոզ սեռական բջիջների ուռուցքով հիվանդների կառավարման համար

✔ Որպես Դաունի ախտորոշման բաղադրիչ, ինչպես նաև այլ քրոմոսոմային շեղումների հայտնաբերման մարկեր։

①  Ամորձու քաղցկեղ

AFP-ի և hCG-ի շարունակական մոնիտորինգը մեծ դեր ունի ամորձու քաղցկեղով հիվանդների բուժման պլանավորման համար։ Այս մարկերները կարևոր են ինչպես ախտորոշման, այնպես էլ բարդությունների և հնարավոր ռեցիդիվների կանխատեսման համար։

AFP-ը և hCG-ը կարևոր պարամետրեր են ոչ սեմինոմատոզ սեռական բջիջների ուռուցքով հիվանդների ապրելիությունը գնահատելու համար և առաջարկվում են Կլինիկական կենսաքիմիայի ազգային ակադեմիայի (NACB) կողմից։

② Լյարդաբջջային քաղցկեղ

Լյարդաբջջային քաղցկեղը (HCC) հիմնականում լյարդի խրոնիկ հիվանդությունների հետևանք է, որը զարգանում է կամ որպես ցիռոզի բարդություն, կամ առանց ցիռոզի:

AFP-ն երկար ժամանակ համարվել է HCC ախտորոշման գլխավոր բիոմարկերը։

AFP-ի մակարդակը բարձրանում է ուռուցքի չափերի մեծացման հետ զուգահեռ։

Լյարդաբջջային քաղցկեղի ախտորոշումը հիմնված է մի շարք հետազոտությունների վրա․
Կոնտրաստային հետազոտություն (CT, MRI)
Ուլտրաձայնային հետազոտություն
Հյուսվածաբանական հետազոտություն
Արյան շիճուկում AFP-ի մակարդակի որոշում

AFP-ի մակարդակը կարող է բարձրանալ նաև այլ ծագման ուռուցքների (ամորձիների, էմբրիոնալ, ստամոքսի), ինչպես նաև լյարդի ռեգեներացիայի, ալկոհոլով պայմանավորված լյարդի ցիռոզի և ակտիվ վիրուսային հեպատիտի դեպքերում։ Որոշ ուղեցույցներ առաջարկում են համատեղել ուլտրաձայնային հետազոտությունը շիճուկային AFP-ի մակարդակի որոշման հետ։

③ Տրիսոմիա 21

AFP-ի և hCG+β-ի համատեղ որոշումը համարվում է տրիսոմիա 21-ի ռիսկի գնահատման մարկեր և կիրառվում է այլ պարամետրերի (ճշգրիտ գեստացիոն տարիք, մոր քաշ) հետ զուգահեռ։

Տրիսոմիա 21-ի առկայության դեպքում հղիների շիճուկում AFP-ի կոնցենտրացիան նվազում է, մինչդեռ hCG+β-ի քանակը գերազանցում է նորման ավելի քան 2 անգամ։

Երկրորդ եռամսյակում տրիսոմիա 21-ի առաջացման ռիսկը կարելի է գնահատել H. S. Cuckle-ի կողմից ներկայացված հատուկ ալգորիթմով:

Թեստի առանձնահատկություններն են.

Հետազոտության տևողություն՝ 18 րոպե
▸ Նմուշի քանակ՝ 10 մկլ
▸ Չափաբերում՝ 2 կետով
▸ Չափման միջակայք՝ 0.605 – 1,210 նգ/մլ

Ապրանքներ