fbpx

Elecsys® GALAD score

In stock

Elecsys® GALAD սանդղակ

FDA-ի կողմից հաստատված է, որպես լյարդաբջջային քաղցկեղի վաղ ախտորոշման մեթոդ։

➾ ElecsysⓇ GALAD-ի սանդղակը հնարավորություն է տալիս բժիշկներին ճշգրիտ և ժամանակին ախտորոշել լյարդաբջջային քաղցկեղը և ավելի վաղ սկսել բուժումը։

➾ Լյարդաբջջային քաղցկեղի վաղ ախտորոշման դեպքում, հիվանդների 5 տարվա ապրելիությունը հասնում է 70%-ի։

➾ ElecsysⓇ GALAD-ի սանդղակի համար օգտագործվում են արյան բիոմարկերները, որոնց ինվազիվությունը նվազագույն է։

Compare
Category:

▸ Չնայած սքրինինգի և բուժման ոլորտներում գրանցված առաջընթացին, լյարդաբջջային քաղցկեղի վաղ ախտորոշումը լուրջ խնդիր է մնում բժիշկների համար։

▸ Հիվանդների ընդամենը 44%-ն են ախտորոշվում հիվանդության վաղ փուլում։

▸ ՀՑԿ-ի (հեպատոցելյուլյար կարցինոմա) ուշ ախտորոշման դեպքում 5 տարվա ապրելիույթունը կազմում է ավելի քիչ քան 16%:

▸ GALAD սանդղակը հիմնված է արյան շիճուկում մարկերների քանակի որոշման վրա և արտացոլում է ՀՑԿ-ի առաջացման ռիսկը։ Այն համակցում է սեռը, տարիքը և AFP-ի, AFP-L3-ի և PIVKA-II-ի արդյունքները։

▸ AFP-ի արժեքը կարող է խրոնիկ բարձր լինել լյարդի խրոնիկ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են ցիռոզը կամ հեպատիտները։ AFP-ը բարձրանում է նաև մի շարք այլ քաղցկեղների դեպքում։

▸ AFP-L3-ը AFP-ի ենթատեսակ է, որն օգտում է տարբերակել AFP-ի բարձրացումը կապված է ՀՑԿ-ի, թե լյարդային այլ հիվանդության հետ։

➢ PIVKA-II-ը ոչ նորմալ պրոթրոմբին է, որը հայտնաբերվում է HCC-ով հիվանդների մոտ: Այն օգտագործվում է ՀՑԿ-ն լյարդի այլ հիվանդություններից տարբերելու համար: PIVKA-II-ը դես-գամմա-կարբոքսի պրոթրոմբինի (DCP) այլընտրանքային անվանումն է:

Ուղեցույցները առաջարկում են 6 ամիսը մեկ անգամ ուլտրաձայնային հետազոտություն բարձր ռիսկի խմբերում։ Սակայն ՈՒՁ հետազոտությունը բաց է թողնում դեպքերի ավելի քան 50 %-ը: Անհրաժեշտություն է առաջանում որովայնի CT, MRI հետազուտությունների և բիոպսիայի։ Այս հետազոտություններն ավելի մեծ ճշգրտություն ունեն, քան ՈւՁՀ-ն, սակայն ավելի անհարմար և ինվազիվ են հիվանդի համար, ինչպես նաև ավելի մեծ ծախսեր են պահանջում։

Ապրանքներ