HPV-16 | HPV-18 | 12 տիպեր
+ß-գլոբին
AmpErase ֆերմենտ
Արգանդի վզիկի քաղցկեղը իր վաղ փուլերում, երբ բուժումն ամենաարդյունավետն է, չունի արտահայտված ախտանշաններ։ Այս պատճառով HPV-ի սկրինինգը մեծ դեր ունի արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համար։
Cobas® HPV թեստը FDA-ի կողմից կլինիկորեն վավերացված է և հաստատված։
3-ը 1-ում տեխնոլոգիան կիրառվում է HPV-16-ի, HPV-18-ի և մյուս 12 տիպերի հայտնաբերման համար՝ կիրառելով վիրուսի ԴՆԹ-ի որակական հայտնաբերման ՊՇՌ մեթոդ։
cobas® HPV թեստը կիրառվում է cobas® 5800/6800/8800 սարքերի վրա։
Որակյալ և անվտանգ արդյունքներ
• Ներքին հսկողություն
HPV-ի որոշման հետ միաժամանակ որոշվում է ներբջջային ß-գլոբինը, որի շնորհիվ կանխվում են կեղծ բացասական արդյունքները։
HPV բացասական նմուշները, որոնցում բացասական է նաև ß-գլոբինը, ճանաչվում են անվավեր:
• AmpErase ֆերմենտի օգտագործում
Յուրաքանչյուր ռեակցիա պարունակում է AmpErase ֆերմենտ, որը նվազեցնում է կոնտամինացիայով պայմանավորված կեղծ դրական արդյունքները՝ տարբերակելով ամպլիֆիկացիայի արդյունքները թիրախային մոլեկուլներից:
Կլինիկական արժեք
• Roche Diagnostics ընկերության բոլոր հետազոտությունները վավերացված են HPV-ի, ինչպես նաև CIN2 և ավելի բարձր հյուսվածաբանական աստիճանների նախաքաղցկեղի հայտնաբերման համար խոշոր կլինիկական հետազոտությունների արդյունքում, ինչպիսիք են․
▸ ATHENA (cobas® HPV and cobas® 4800 Systems)
▸ IMPACT (cobas® 6800/8800 Systems and triage with CINtec® PLUS Cytology)
• cobas® HPV թեստը համապատասխանում է արգանդի վզիկի սկրինինգի համար մշակված միջազգային ուղեցույցներով սահմանված չափանիշներին