fbpx

Ուշադրության արժանի 3 նախանշան դիաբետով հիվանդների համար

Diabetes

Դիաբետով հիվանդները պետք է շատ ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ և ոչ միայն կանոնավոր ստուգեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, այլև հետևեն ինքնազգացողությանը և, անհրաժեշտության դեպքում, անհապաղ դիմեն բժշկի ՝ հետագա խնդիրներից ու բարդություններից խուսափելու համար:

Ուշագնացություն

Հանկարծակի ուշագնացությունը կամ թուլությունը կարող են վկայել մոտալուտ հիպոգլիկեմիկ կոմայի՝ դիաբետի ծանրագույն բարդացման մասին: Եթե ուշագնաց եք եղել, ուժերի անկում եք զգում, չեք կարողանում հիշել տարրական բաները, եթե ուղեղում բառերը խառնվում են իրար, դժվարանում եք գիրք կարդալ կամ հետևել ֆիլմի սյուժեին, խորհուրդ ենք տալիս շտապ օգնություն կանչել:

Սրտխառնոց

Եթե ուժեղ սրտխառնոց ունեք, մի անտեսեք այն, հատկապես դիաբետի առկայության դեպքում: Պետք չէ դա կապել սննդային թունավորման կամ մարսողության հետ կապված խնդիրներին, ավելի լավ է դիմել բժշկի:

Քնատություն

Եթե, իհարկե, քնատությունը մշտապես քունը չառնելու պատճառով չէ, ուրեմն կարող է դիաբետով հիվանդների մոտ խնդիրների նախանշան լինել: Եթե անընդհատ քնել եք ուզում, չնայած օրական առնվազն 7-8 ժամ քնում եք, խորհրդակցեք բժշկի հետ:

3 նախանշան դիաբետով հիվանդների համար

Ապրանքներ