Նոյեմբերի 29-ին “Holiday Inn Yerevan” հյուրանոցի Armavir դահլիճում տեղի ունեցավ «Կոնցեռն-Էներգոմաշ» և Sysmex Europe ընկերությունների կողմից համատեղ կազմակերպված «ժամանակակից լաբորատորիաներում Sysmex ընկերության Ֆլուորեսցենտային հոսքային ցիտոմետրիայի տեխնոլոգիայի կիրառման առավելությունները» գիտագործնական սեմինարը։
Միջոցառման թեմաներն էին․
Sysmex ընկերության կողմից առաջարկվող՝ մեզի հետազոտության ժամանակակից լուծումներ.
• Ֆլուորեսցենտային հոսքային ցիտոմետրիայի եղանակով մեզի հետազոտություն
• Միզասեռական համակարգի վարակների հուսալի բացառում կամ հայտնաբերում
• Վաղ երիկամային քրոնիկ հիվանդության հայտնաբերման կառավարում UN շարքի վերլուծիչների օգնությամբ
Ժամանակակից տեխնոլոգիաներ և առաջադեմ լուծումներ.
• Ժամանակակից արյունաբանական լաբորատորիայում ֆլուորեսցենտային հոսքային ցիտոմետրիայի կիրառման
առավելությունները
• Լուծումներ լաբորատոր աշխատանքի բարելավման համար
• Ամբողջական ծառայություն՝ աջակցելու աշխատանքային և կանոնակարգման աճող պահանջներին
Միջոցառումը ամփոփվեց հայաստանյան գործընկեր լաբորատորիաների փորձի և ցուցադրված սարքերի աշխատանքի ներկայացմամբ։