Տիպ 2 շաքարային դիաբետ

Diabetes Type 2

Տիպ 2 շաքարային դիաբետ

Diabetes Type 2

Բոլոր տիպի ախտորոշված շաքարային դիաբետներից 90% դեպքերում հանդիպում է տիպ 2 շաքարային դիաբետը: Տիպ 2 շաքարային դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձը կարող է արտադրել բավարար քանակությամբ ինսուլին, սակայն օրգանիզմը ունակ չէ այն արդյունավետ օգտագործել: Այդպիսի վիճակը պայմանավորված է լյարդի և մկանային հյուսվածքի կողմից ինսուլինի հանդեպ զգայունության իջեցմամբ և կոչվում է “ինսուլինառեզիստենտականություն”: Արդյունքում ենթաստամոքսային գեղձը կարող է ընդհանրապես դադարել ինսուլինի արտադրումը: Այդ իսկ պատճառով տիպ 2 շաքարային դիաբետի ուշացած բուժման դեպքում դեղահաբային թերապիան փոխարինվում է ինսուլինի կիրառմամբ: Առավել հաճախ տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդանում են մեծահասակները, սակայն երբեմն այն կարող է սկսվել ցանկացած տարիքում:

Տիպ 2 շաքարային դիաբետի լրացուցիչ ռիսկի գործոններ են հանդիսանում՝
• Գենետիկ հակվածությունը
• Ընտանիքում հեստացիոն դիաբետի առկայությունը (իրավիճակը բնորոշվում է հղիության ընթացքում կնոջ մոտ արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացմամբ)
• Գիրությունը
Քանի, որ տիպ 2 շաքարային դիաբետը զարգանում է դանդաղ և աննկատ, ապա շատ մարդկանց մոտ այն չի ախտորոշվում վաղաժամ, այլ ախտորոշվում է արդեն իսկ բարդությունների առկայության դեպքում: Երեք մարդուց մեկի մոտ այն ախտորոշված չէ: 
Տիպ 2 շաքարային դիաբետի բուժման պարտադիր պայման է հանդիսանում դիետան (կանոնավոր սննդակարգ) և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Դեղահաբերի կամ ինսուլինի նշանակումը կախված է նյութափոխանակության խանգարումների աստիճանից, չնայած դեպքերի մեծ մասի ժամանակ պարտադիր է այդ դեղերի համակցված ընդունումը: Գլյուկոզի և արյան մակարդակի ինքնուրույն որոշումը կօգնի գնահատել բուժման արդյունավետությունը:  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ապրանքներ