Նոյեմբերի 15-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտոնապես բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան։ Այն Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագիծն է, որն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Gateway Armenia ՀԿ-ի աջակցությամբ։
«Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի նպատակն է օգնել կենսատեխնոլոգիական ոլորտի թիմերին կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարները եւ զարգացնել աշխարհը փոփոխող տեխնոլոգիաները։
➡ Սարքավորումների պաշտոնական մատակարար՝ «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ
Նյութի աղբյուր՝ https://anau.am/