fbpx

Գեստացիոն դիաբետ

diabetes pregnancy gestacion diabetes

Գեստացիոն դիաբետ

Գdiabetes pregnancy gestacion diabetesեստացիոն դիաբետը առաջանում է այն դեպքում, երբ պլացենտայում արտադրվող հորմոնը և քաշի ավելացումը նպաստում են լյարդի և պերիֆերիկ հյուսվածքների զգայունության նվազեցմանը սեփական ինսուլինի հանդեպ:

Դիաբետի այս տեսակը առաջանում է կանանց մոտ, որոնք երբևէ նախկինում չեն ունեցել դիաբետ: Ստատիստիկ տվյալների համաձայն հղի կանանց մինչև 7%-ը կարող են հիվանդանալ գեստացիոն դիաբետով:

Որպես կանոն ծննդաբերությունից հետո այս տիպի դիաբետը կարող է անցնել, բայց դիաբետի առաջացման ռիսկը պահպանվում է և պետք է պարբերաբար հսկել գլյուկոզի քանակը արյան մեջ:

Մոր մոտ բարձր զարկերակային ճնշման և նորածնի հավելյալ քաշի պատճառ կարող է դառնալ գեստացիոն դիաբետը: Բացի այդ մոր և նորածնի մոտ մեծանում է տիպ 2 շաքարային դիաբետի զարգանցման ռիսկը և ապագայում նորածինը առավել հակված է լինելու ճարպակալման:
Այս բոլոր ռիսկերը կարող եք նվազեցնել անընդհատ հետևելով սեփական քաշին, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն պահպանելով և հետևելով առողջ ապրելակերպի կանոններին:

⚠ Պարտադիր խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ, որպեսզի ընտրեք Ձեզ համար առավել օպտիմալ բուժման և հսկման ռեժիմ:

Ապրանքներ