fbpx

Surginox

In stock

Surginox

Steris Surginox մեխանիկական վիրահատական սեղանը պարզ,հուսալի և ոչ ծախսատար տարբերակ է միջին շրջանառության վիրասրահների համար: Սեղանի կառուցվածքում շեշտադրումը արված է հիմնական ֆունկցիոնալ հատկությունների վրա: Կառուցվածքային պարզության հետ զուգահեռ սեղանը շատ ունիվերսալ է և թույլ է տալիս կիրառել այն հիմնական վիրաբուժական միջամտությունների համար: Սեղանի երիկամային վալիկը և երկայնական փոփոխականության հնարավորությունը, էլեգանտ դիզայնը և միաժամանակ մատչելի գինը դարձնում են այն մրցունակ ստանդարտ:

Compare

Ահա Suginox-ը նկարագրող մի քանի հատկանիշ`

  • Երկարակեցություն` որակյալ,հեշտ լվացվող նյութերի համակցություն (չժանգոտվող պողպատ և ալյումին):
  • Պարզություն՝ բոլոր գործողությունների կառավարումը մեխանիկական, հիդրավլիկ եղանակով:
  • Հուսալիություն՝ պարզ տեխնոլոգիաների համագումարի շնորհիվ հեշտ է օգտագործել և սարքին պահել:
  • Ունիվերսալություն՝ լրացուցիչ աքսեսուարների կցման և լայնամասշտաբ կիրառման հնարավորությամբ:
  • Էրգոնամիկ՝ հիանալի հասանելիություն վիրահատական ողջ անձնակազմի համար:
  • Surginox-ի հիմնական պարամետրերը և հնարավորություններն են՝
  • Սեղանի կառավարելի բարձրությունը (առանց ներքնակի բարձրության)՝ 700-1060մմ
  • Սեղանի երկարությունը (առանց երկարացնող սեկցիաների)՝ 1030մմ
  • Տրենդելենբուրգ/հակատրենդելենբուրգ՝ 30օ/30օ
  • Թեքում աջ/թեքում ձախ՝ 20օ/20օ
  • Երկար մեջքային սեկցիայի շարժունակությունը՝ -40օ/+80օ
  • Երիակամային վալիկի բարձրությունը՝ 115մմ
  • Երկայնական տեղափոխումը՝ 250մմ
  • Հիվանդի առավելագույն քաշը՝ 150կգ

Ինչպես նաև կարևոր է նշել, որ Surginox-ը օժտված է՝

  • Մեջքային սեկցիայի դյուրին շարժողականությամբ, որն իրականացվում է երկկողմանի առանցքներով:
  • Ռելիեֆային ջրադիմացկուն հերմետիկ թաղանթային տուփով.որը պաշտպանում է սեղանի հիմքը ներվիրահատական ագրեսիվ հեղուկներից:
  • Ունիվերսալ ստորին ոտքային սեկցիայով,որը ըստ անհրաժեշտության կարելի առանձնացնել:
  • 4 մեծ երկակի պտտվող ակներով, որոնցից երկուսը ունեն հակաստատիկ արգելակներ:
  • Երկշերտ, հարթ, հեշտ լվացվող ներքնակը և բարձիկները պենոնյութից են:
  • Երիկամային վալիկը ռենտգենթափանցիկ է ի հաշիվ կառուցվածքում ածխածնային թելերի առկայության:

Surginox վիրահատական սեղանը իր բազմաֆունկցիոնալության շնորհիվ կարելի է օգտագործել ինչպես փոքր ինվազիվ վիրաբուժությունում, այնպես էլ՝ ուրոլոգիա-նեֆրեկտոմիայում, նյարդավիրաբուժությունում, ակնաբուժությունում, գինեկոլոգիայում, վնասվածքաբանություն-օրթոպեդիա-արթրոսկոպիայում:

Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ