Harmony XLED
Նոր որակ և նոր խոսք վիրահատական լուսավորության համակարգերի մեջ: Այս Harmony xLED-երը նման չեն նախորդ սերունդների մոդելներին, համարձակ կառուցվածքով և յուրահատուկ արտաքին տեսքով, հարմարավետության նոր մակարդակ են ստեղծում:
Իրենց յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ սրանք արգելքներ չեն ստեղծում լամինար հոսքի համար, ինչը բերում է վիրահատական սենյակի ջերմաստիճանի օպտիմիզացիայի, արդյունքում բարելավվում են վիրաբույժների աշխատելու պայմանները:
Կախակալ համակարգի և ուսերի հիանալի կառուցվածքը դարձնում է լամպը ավելի հեշտ կառավարելի:
Սարքի կառավարումը, ինչպես նաև լույսի ինտենսիվության փոփոխությունը հնարավոր է իրագործել լամպի կենտրոնից բռնակի և պատին ամրացված կառավարման վահանիկի միջոցով:
Բռնակի նյութի որակյալությունը թույլ է տալիս նրան դիմակայել 1000-ից ավելի մանրէազերծման գործընթացների:
Լամպի կյանքի տևողությունը՝ ավելի քան 40 000 ժամ
Գերազանց և հստակ գունափոխադրումը ստեղծում են պատկերի միատարրություն,առանց ծիածանի էֆեկտի,ինչը թույլ է տալիս լավագույնս տարբերակել ներվիրահատական հյուսվածքներն ու անոթանյարդային էլեմենտները:
Լամպի յուրաքանչյուր մոդուլ կազմված է 5 միավորներից՝ ամենքում 4 լուսադիոդ: Արդյունքում,յուրաքանչյուր մոդուլում առկա է 20 դիոդ և 1 ցրված լույսի աղբյուր: Ստեղծված ցրված լույսը հնարավորություն է տալիս օգտագործել այս xLED լամպը էնդոսկոպիկ վիրահատական միջամտությունների ժամանակ:
- Լույսի ջերմությունը՝ 4400Կ
- Լուսափոխանցման ինդեքսը (CRI)` 95
- Իսկական կարմիր լույսի փոխանցումը՝ 97
- Լույսի ինտենսիվությունը՝ 90000-160000 լյուքս (կախված մոդուլների քանակից)
Reviews
There are no reviews yet.