Easymax
Շարժիչավորված վիրահատական սեղան Steris Easymax-ը իր մեջ համադրում է պարզությունը և ֆունկցիոնալությունը: Առավելագույն կարողությունները նվազագույն ներդնումների պայմաններում լիովին արդարացնում են Easymax-ի ձեր ընտրությունը: Լայն սպեկտրի մուլտիֆունկցիոնալ ընդունակությունները, լրացուցիչ կոնֆիգուրացիաների հնարավորությունները, անձնակազմի առավելագույն հարմարավետ մոտեցումը սեղանին, հիվանդի անվտանգության լիարժեք ապահովումը համադրվում են պարզ դիզայնի և սպասարկման ու խնամքի հեշտության հետ:
Սեղանի հիմքի էրգոնոմիկ կառուցվածքը, հիանալի շարժունակությունը, մակերեսի լավ որակը թեթևացնում և անվտանգ են դարձնում ներվիրահատական աշխատանքը: Լրացուցիչ սեկցիաների և հարմարանքների օգտագործման դեպքում Easymax-ը հարմար է լինում գրեթե բոլոր տեսակի վիրահատությունների համար:
Բազմասեկցիոն և ճկուն սեղանը թույլ է տալիս ապահովել հարմար դիրք ինչպես հիվանդի, այնպես էլ՝ վիրաբույժի համար: Առավել հարմարության և օպտիմալության համար սեղանի վերին՝ գլխային, հատվածում ներկառուցված է ամրակալ գլխի համար, ինչը սեղանը օգտագործելի է դարձնում որոշ մասնագիտացված միջամտությունների ժամանակ:
Steris Easymax-ի հիմնական ֆունկցիոնալ հնարավորությունները և նկարագիրները.
- Երկարությունը՝ 1020մմ
- Բարձրությունը՝ 600-900մմ
- Տրենդելենբուրգ/հակատրենդելենբուրգ՝ 30օ/30օ
- Թեքում աջ/թեքում ձախ՝ 20օ/20օ
- Մեջքային սեկցիայի թեքումը՝ -40օ/+80օ
- Ստորին (ոտքային) սեկցիայի թեքումը՝ -90օ/+80օ
- Ներկառուցված ռենտգենթափանցիկ երիկամային վալիկի բարձրությունը՝ 102մմ
- Առավելագույն քաշի թույլտվությունը՝ մինչև 500կգ
- Երկայնական տեղափոխումը՝ մինչև 250մմ
Easymax-ը արդյունավետորեն կիրառում են վիսցերալ և ընդհանուր վիրաբուժությունում, գինեկոլոգիայում, կրծքային և սրտային վիրաբուժություններում, վնասվածքաբանություն-օրթոպեդիայում, նյարդավիրաբուժությունում, պարանոցի և գոտկային (նեֆրեկտոմիա) շրջանների վիրահատությունների ժամանակ:
Reviews
There are no reviews yet.