fbpx

Unimax

In stock

Unimax

Steris Unimax վիրահատական սեղանը ունիվերսալ ընտրություն է ձեր վիրահատական բլոկի համար: Այս շարժիչավորված սեղանը իդեալական վիրաբուժական գործիք է՝ ստեղծված բժշկի հնարավորությունները ընդլայնելու և վիրահատական գործընթացի ընթացքը պարզեցնելու համար:
Unimax-ը հուսալի է: Սարքավորումը պատրաստված է բարձրորակ նյութերից: Էլեգանտ դիզայնը և մակերևույթի որակյալ ծածկը հեշտացնում են սեղանը մաքրելու և խնամքի գործընթացը: Նրա ծածկի արտաքին մակերեսը վերամշակված է էլեկտրահարթեցմամբ, իսկ առանցքների և ծալվող մասերի հոսուն հերթափոխումը թույլ է տալիս խուսափել մարմնամասերի ճմլումից դիրքերի փոփոխման ժամանակ: Սեղանի հենման սյունը հերմետիկ պատված է թաղանթով, որը հեշտ է ախտահանել և այն չի վնասվում ագրեսիվ ախտահանիչների հետ շփումից:

Compare

Unimax-ը արտակարգ դիմացկուն է: Առավելագույն թույլատրված ծանրաբեռնվածությունը հասնում է մինչև 500կգ, եթե ծանրության կենտրոնը համապատասխանում է հենման սյան կենտրոնի հետ, իսկ սովորական այլ դիրքերի դեպքում` մինչև 270կգ:
Սեղանի էլեկտրասնուցումը իրականացվում է 2 հնարավոր աղբյուրներից՝ լիցքավորվող մարտկոցներից և սովորական էլեկտրական ցանցի հոսանքից: Կառավարման համակարգը ևս երկակի է. էլեկտրահիդրավլիկ վահանիկը տեղակայված է հենման սյան վրա, իսկ հիդրավլիկ վահանիկը շատ հարմար է անձնակազմի ոտքով օգտագործման համար:
Unimax-ի կարևոր առանձնահատկություններից է նոր Steris 1 կառավարման ծրագրային համակարգը, որը չափազանց հեշտացնում է ֆունկցիաների ընտրությունը, հնարավորություն է տալիս իրականացնել Bluetooth միացում, ինչպես նաև ունի 2 նախապես տրված և 4 ծրագրավորված դիրք:

Unimax-ի հիմնական պարամետրերն են`

■ Շարժիչավորված երիկամային վալիկ՝ 105մմ բարձրությամբ:

■ Շարժիչավորված ստորին (ոտքային) սեկցիաների իջեցում/բարձրացում, ինչպես մեկի, այնպես էլ՝ երկուսը միասին գործողության կատարում:

■ Դիրքերի և դրությունների հետագա հիշողության հնարավորություն:

■ Bluetooth միացումով կառավարման հնարավորության:

■ Բարձրությունը՝ 690-1132մմ

■ Տրենդելենբուրգ/հակատրենդելենբուրգ՝ 30°/40°

■ Թեքում աջ/թեքում ձախ՝ 25°/25°

■ Մեջքային սեկցիայի շարժումը՝ +90°/-40°

■ Սեղանի ծալում/տարածում՝ 220°/120°

Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ