Roche Days in Armenia | 26-27 Հունիս 2019թ.
Բժշկական լաբորատոր ախտորոշման սարքերի առաջատար արտադրող Roche Diagnostics ընկերությունը Հայաստանում մեծ շուքով տոնեց իր կլինիկական կենսաքիմիայի ռեագենտների 50-ամյակը:
Roche Days in Armenia խորագիրը կրող միջոցառումը հունիսի 26-27-ը Երեւանի սրտում համախմբել էր բժիշկ-լաբորանտներին, ուռուցքաբաններին, սրտաբաններին, էնդոկրինոլոգներին եւ այլ մասնագետների ոչ միայն տոնելու Roche Diagnostics-ի հոբելյանը, այլեւ ներկայացնելու լաբորատոր ախտորոշման ոլորտի նորարարություններն ու կիսվելու եվրոպական փորձով: Տարբեր զեկույցներով հանդես եկան Լեհաստանի և Հայաստանի մասնագետները:
Roche Diagnostics-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ