fbpx

Ինչպե՞ս ճիշտ ներարկել ինսուլինը

Ինսուլինի ներարկում

Ինսուլինի ներարկման հատվածների ճիշտ ընտրությունը թույլ է տալիս ներարկումը դարձնել պարզ, հարմար և անվտանգ։
Ինսուլինը պետք է ներարկել ենթամաշկային ճարպաբջջանք, այսինքն մաշկի և մկանի միջև։
Խուճապի մի՛ մատնվեք ,եթե ինսուլինը պատահաբար ներարկվել է մկանի մեջ, այն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Պարզապես այս դեպքում ինսուլինն արյան մեջ կանցնի ավելի արագ և կբերի ինսուլինի պիկի փոփոխման, որի հետևանքով արյան մեջ գյուկոզան կարող է միանգամից իջնել և հետո գլյուկոզայի ցուցանիշները սովորականից ավելի բարձր կլինիեն:

Ինուլինի ներարկման առավել հարմար և անվտանգ հատվածներն են.

1․Որովայն (բացառությամբ պորտի, ինչպես նաև որովայնի միջին գծի շրջակայք )-առավել արագ ինսուլինի ներծծումը իրականացվում է այս հատվածից:
2․Ուսի արտաքին մակերևույթ- ինսուլինի արագ է ներծծումը իրականացվում այս հատվածից։
3. Ազդրի առաջային մակերևույթ – ինսուլինի ներծծումը դանդաղ է իրականացվում:
4․Հետույքի շրջան (վերին դրսային կողմ)- ինսուլինի ներծծումը շատ դանդաղ է իրականացվում:

Հիշեցում. քանի որ ինսուլինի ներծծումը կախված է մարմնի ներարկման հատվածից, պետք է պարտադիր հետևել Ձեր բուժող բժշկի խորհրդին:

Ինսուլինի ներարկում

Ապրանքներ