fbpx

Տիպ 1 շաքարային դիաբետ

Verjin-hodvac_image

Տիպ 1 շաքարային դիաբետ

Տիպ 1 շաքարային դիաբետը սովորաբար հանդիպում է երեխաների, դեռահասների և երիտասարդների մոտ, թեպետ այն կարող է սկսվել յուրաքանչյուր տարիքում: Երեխաների մոտավորապես 3% -ը` դեռահասները և երիտասարդները տառապում են դիաբետի այս տեսակով: Ներկայումս քիչ չեն նաև տիպ 2 շաքարային դիաբետի ախտորոշման դեպքերը մանուկների և դեռահասների շրջանում:  

Տիպ 1 շաքարային դիաբետը որպես կանոն սկսում է կտրուկ: Նրա բնորոշ ախտանիշներն են`

Tipe 1 diabetes

•  Անհագ ծարավը և չորության զգացում բերանումը,
•  Հաճախակի նյարդային վիճակը.
•  Գերհոգնածությունը և թուլությունը, էներգիայի պակասը, 
•  Կտրուկ քաշի կորուստը,
•  Վերքերի ուշ լավացումը,  
•  Ինֆեկցիոն հիվանդությունների հակվածությունը,
•  Տեսողության խանգարումները:

 

Տիպ 1 դիաբետը զարգանում է այն դեպքերում, երբ իմունային համակարգում քայքայվում են ենթաստամոքսային գեղձի ß բջիջները  դադարելով արտադրել ինսուլին:
Արդյունքում նրանց խախատումը օրգանիզմում հանգեցնում է ինսուլինի բացարձակ պակասին, որը տանում է օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսների խանգարմանը: 

 

Տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում նշանակվում է ինսուլինոթերապիա, որով օրգանիզմը ապահովվում է անհրաժեշտ ինսուլին հորմոնով և այն ներարկվում է հետևյալ երկու եղանակներով`
•  Ինսուլինային պոմպի օգնությամբ
•  Ինսուլինային գրիչի օգնությամբ

 

Մեկ անգամյա ներարկիչի օգնությամբ`
Ինսուլինային թերապիայի գլխավոր նպատակն է արյան մեջ գլյուկոզի մակարդակը նորմայի սահմաններում պահպանելը: Բայց այն հնարավոր է միայն առողջ սնվելու, կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության և անընդհատ արյան մեջ գլյուկոզի քանակի չափման դեպքում: Դիաբետի կանոնավոր ինքնահսկումը հնարավորություն է տալիս կանխել շաքարային դիաբետի հետևանքով առաջացող սուր և քրոնիկ բարդությունները:

Ապրանքներ