Խրոմոգեն սուբստրատները թույլ են տալիս պարզ և արագ նույնականացնել տարբեր միկրոօրգանիզմներ անմիջապես կուլտիվացման ընթացքում՝ ավանդական սննդամիջավայրերի վրա գաղութների գույնի փոփոխությամբ: Նաև գույնի ինտենսիվությունը, տարբեր միկրոօրգանիզմներին բնորոշ գաղութների գույնի տարբերությունը chromID սննդամիջավայրերի վրա հեշտացնում են միկրոօրգանիզմների հաշվարկը: bioMérieux ընկերությունը առաջարկում է chromID սննդամիջավայրերի լայն սպեկտր, այդ թվում նաև Staphylococcus aureus, Candida albicans ուղղակի նույնականացման համար, որոնք հանդիսանում են միզուղիների հիմնական ինֆեկցիաների հարուցիչներ և Salmonella-ի սերոտիպերի սելեկտիվ անջատման և նույնականացման համար:
chromID S. aureus
Ստաֆիլակոկերի սելեկտիվ մեկուսացման և S. aureus-ի նույնականացման համար խրոմոգեն սննդամիջավայր:
S. aureus գաղութները կանաչ են, իսկ այլ ստաֆիլակոկերի գաղութները վարդագույն են:
chromID MRSA
Խրոմոգեն սննդամիջավայր մետիցիլին-կայուն S. aureus –ի արագ և հուսալի հայտնաբերման համար:
MRSA-ի գաղութները խրոմոգեն ագարի վրա կանաչ են:
chromID VRE
Վանկոմիցին կայուն էնտերոկոկերի արագ և հուսալի հայտնաբերման համար խրոմոգեն սննդամիջավայր:
E. faecalis –ի գաղութները՝ մանուշակագույն են, E. Faecium-ի գաղութները՝ կապույտ:
chromID C. difficile
C. difficile-ի հայտնաբերման և մեկուսացման համար խրոմոգեն սննդամիջավայր:
Շագանակագույն կամ սև գաղութներ մաքուր ագարի վրա:
Ժամանակի խնայում՝ այլ մեթոդների 48-72 ժամի փոխարեն ինկուբացիայի 24 ժամ:
chromID Strepto B
S. agalactiae-ի արագ և հուսալի հայտնաբերման համար:
S. agalactiae կարմիր կամ վարդագույն գաղութներ ագարի վրա:
B Streptococci ß հեմոլիտիկ և ոչ ß հեմոլիտիկ խմբերի որոշում:
chromID CPS
Մեզի ընդհանուր պաթոգենների հայտնաբերման համար խրոմոգեն սննդամիջավայր:
Հեշտ կարդացվող գունավոր գաղութներ մեկ թասի վրա, չկա անհրաժեշտություն մի քանի թասերի օգտագործման: E.coli, KESC և Proteus ողղակի տարբերակում խառը կուլտուրայից:
chromID Salmonella
Խրոմոգեն սննդամիջավայր Salmonella-ի մեկուսացման և իդենտիֆիկացիայի համար: Գաղութների գույնը՝ վարդագույնից մանուշակագույն:
chromID® Salmonella/Hektoen bi-plate
chromID Candida
Խրոմոգեն սննդամիջավայր Candida-ի բոլոր տեսակների, ներառյալ C. tropicalis և C. albicans մեկուսացման համար:
Հեշտ է կարդացվում միջավայրի վրայից:
chromID® P. aeruginosa
Ողղակի իդենտիֆիկացիա թոքային նմուշից:
Վարդագույնից մանուշակագույն P. aeruginosa-ի գաղութներ:
NEW chromID® MRSA/chromID S. aureus bi-plate
Խրոմոգեն սննդամիջավայր S. aureus-ի և մետիցիլին-կայուն S. aureus (MRSA) միաժամանակյա հայտնաբերման համար, 2 հատվածներից կազմված 1 Պետրիի թասում: Արագ և հուսալի հայտնաբերում:
Կանաչ գաղութներ մեկ կողմում՝ MSSA, երկու կողմում՝ MRSA:
NEW chromID® CARBA
Խրոմոգեն սննդամիջավայր կարբապենեմազ արտադրող Enterobacerteriaceae-ի անջատման համար:
E. Coli վարդագույն գաղութներ և կապույտից-կանաչ KESC խմբի համար:
Reviews
There are no reviews yet.