fbpx

Ի ՞նչ են լիպոդիստրոֆիաները

Lipodistrophy

Ի՞ՆՉ ԵՆ ԼԻՊՈԴԻՍՏՐՈՖԻԱՆԵՐԸ

Շաքարային դիաբետի դեպքում հաճախակի հանդիպող հյուսվածքային պաթոլոգիկ փոփոխություններն անվանում են ԼԻՊՈԴԻՍՏՐՈՖԻԱՆԵՐ, որոնք առաջանում են ինսուլինի ներարկման տեղերում և վերջիններիս վերացման համար կարող են ամիսներ պահանջվել։

Տարբերում ենք ԼԻՊՈԴԻՍՏՐՈՖԻԱՆԵՐԻ հետևյալ ձևեր՝

1․Հիպերտրոֆիկ ձև (ինսուլինի կուտակում և արտաքին ծածկույթի արտափքում)
2․Ատրոֆիկ ձև (արտաքին ծածկույթի ներփքում)

ԼԻՊՈԴԻՍՏՐՈՖԻԱՆԵՐԻ առավել հաճախ հանդիպող ՊԱՏՃԱՌՆԵՐԸ՝

Սխալ ներարկման տեխնիկա,
Նույն տեղում հաճախակի ներարկումները,
Ներարկման տեղի սառեցումը,
Նույն ծայրամասային բարակ նյարդաթելերը անընդհատ ներարկչի ասեղով տրավմայի ենթարկելը:

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆՔ՝

1․Մաշկի կոսմետիկ դեֆեկտ,
2․Հիպերգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի բարձրացում), քանի որ ինսուլինի ներծծումն այդ հատվածներից նվազում է,
3․Հիպոգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի իջեցում), քանի որ շփման կամ տաք լոգանքի հետևանքով առաջանում է կուտակված ինսուլինի ներծծում։

ԼԻՊՈԴԻՍՏՐՈՖԻԱՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է՝

ինչպես ներարկել իսուլինը1․Ներարկման տեղերը հաճախակի փոփոխել և ներարկումը ճիշտ ձևով կատարել,
2․Ներարկել միայն սենյակային ջերմաստիճանի ինսուլին,
3․Ներարկման հատվածը սպիրտով մշակելուց հետո, նրբորեն մաքրել ստերիլ անձեռոցիկով կամ սպասել, որ լավ չորանա,
4․Ներարկիչը ենթամաշկային շերտ մտցնել դանդաղ և խորը,
5․Օգտագործել միայն նոր ներակիչ և փոխել յուրաքանչյուր ներարկումից հետո։
Պարտադիր հետևե՛ք Ձեր բուժող բժշկի խորհրդին:

ՀԻՇԵ’Ք, կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը

Lipodistrophy

Ապրանքներ