fbpx

Ինչպե՞ս ճշգրիտ չափել արյան ճնշումը

Easy Rapid, PiC Solution

Այս խորհուրդները Ձեզ կօգնեն կատարել ավելի ճշգրիտ չափումներ.

Մի չափեք արյան ճնշումը մեծ քանակությամբ սնունդ ընդունելուց անմիջապես հետո։
▸ Ավելի ճշգրիտ արդյունքներ ստանալու համար չափումը կատարեք ուտելուց մեկ ժամ անց։
▸ Մի ծխեք և մի խմեք թեյ, սուրճ կամ ալկոհոլային խմիչք չափում կատարելուց առաջ։
▸ Մի չափեք ձեր արյան ճնշումը լոգանք ընդունելուց անմիջապես հետո:Սպասեք առնվազն 20 րոպե։
▸ Մի չափեք արյան ճնշումը հոգնածության և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։
▸ Մի չափեք ձեր արյան ճնշումը միզելու ցանկության դեպքում։
▸ Չափումը կատարեք հանգիստ վիճակում, լուռ սենյակում։
▸ Չափում կատարելուց առաջ անպայման հանգստացեք 5 րոպե։
▸ Մի չափեք արյան ճնշումը սթրեսի կամ լարվածության պայմաններում։
▸ Արյան ճնշումը պետք է չափել մարմնի նորմալ ջերմաստի-ճանի դեպքում։
▸ Երկու չափումների միջև ժամանակային տարբերությունը պետք է լինի առնվազն 3 րոպե։
▸ Մի շարժվեք և մի խոսեք չափում կատարելիս։
▸ Մի խաչեք ձեր ոտքերը նստած վիճակում և ձեր ոտքերը պահեք հատակին կպած։
▸ Մեջքը պահեք աթոռի հենակին կպած։
▸ Ճիշտ համեմատության համար, փորձեք չափումը կատա-րել նույն պայմաններում։ Օրինակ, կատարեք օրական չափումներ նույն ժամին, նույն թևի վրա, կամ ինչպես ցուցում է ձեր բուժող բժիշկը։

➤ ԱՐՅԱՆ ՃՆՇՄԱՆ ՉԱՓՈՂ ՍԱՐՔԵՐ 


Easy Rapid, PiC Solution

Ապրանքներ