ՈւՁ հետազոտության և AFP-ի համադրության դեպքում ՀՑԿ-ի վաղ փուլի հայտնաբերման զգայունությունը կազմում է ընդամենը 63%
բաց է թողնվում հիվանդների
37%-ը
Ուլտրաձայնային հետազոտություն
• Հետազոտությունն ունի ցածր արդյունավետություն ՀՑԿ-ի ախտորոշման համար, երբ առկա են թույլ արտահայտված ֆիբրոտիկ փոփոխություններ կամ լյարդի ճարպային ինֆիլտրացիա
• Դժվար է կատարել գեր հիվանդների մոտ
• Դժվար է հայտնաբերել փոքր ուռուցքները(<2 սմ)
• Որոշ հիվանդանոցներում չկա ՈՒՁ հետազոտության սարք
• Արդյունքները կախված են բժշկի մեկնաբանությունից
Ալֆաֆետոպրոտեին
AFP-ն սպեցիֆիկ չէ ՀՑԿ-ի համար: Այն կարող է բարձրանալ (կեղծ դրական) հետևյալ պայմաններում.
1. Ցիռոզ
2. Ակտիվ հեպատիտ
3. Ուռուցքների այլ տեսակներ
▸ Ամորձու քաղցկեղ
▸ Ձվարանի քաղցկեղ
AFP-ն կարող է մնալ նորմայի սահմաննրում (կեղծ բացասական) հետևյալ պայմաններում.
1. Փոքր չափերի ախտահարումներ (<2 սմ)
2. Որոշ հիվանդների մոտ AFP-ի քանակը կարող է նորմալ լինել հիվանդության ողջ ընթացքում
Հետազոտությունը իմունոլոգիական եղանակով հայտնաբերում է PIVKA-II (protein induced by vitamin K absence or antagonist-II) սպիտակուցը:
Այն ոչ նորմալ պրոթրոմբին է, որն արտադրվում է վիտամին K-ի բացակայության, կամ վիտամին K-ի անտագոնիստի կիրառման հետևանքով: Այն արտադրվում է լյարդի ախտահարված բջիջներում, որոնցում խախտվել է վիտամին K կախյալ կարբօքսիլացման պրոցեսները։
Իսկ PIVKA-II-ի և AFP-ի համադրությունը նկատելիորեն բարձրացնում է հետազոտման զգայնությունը մինչև 91,7 %:
PIVKA-II-ի բարձր քանակը հուշում է լյարդի փոխպատվաստումից, ճառագայթային բուժումից կամ ուռուցքի ռեզեկցիայից հետո հիվանդության ռեցիդիվի բարձր հավանականության մասին։