fbpx

Saxo ID-Reader

In stock

Saxo ID-Reader

Սարքը նախատեսված է իմունոհեմատոլոգիական հետազոտությունների  համար։ Հնարավորություն է տալիս  ցենտրիֆուգել և կարդալ ID-քարտը։

Compare

Սարքի առավելությունները

 1․ Անվտանգություն
Յուրաքանչյուր ID-քարտ ունի իր անհատական շտրիխ-կոդը,  որը զերծ է պահում սխալներից և ժամկետանց քարտերի կիրառումից։

2․ Օբյեկտիվ և ստանդարտացված արդյունքներ
Saxo ID-Reader  ծրագրային ապահովումը երաշխավորում է արդյունքների օբյեկտիվ և   ստանդարտացված կարդալու և մեկնաբանելու հնարավորություն։

3․ Տվյալների ճկուն կառավարում
Ինտեգրված ծրագրային ապահովման շնորհիվ հնարավոր է տվյալները մշակել, արտածել և տպել, ինչպես նաև փոխանցել LIS (laboratory information system) համակարգին։

4. Արագ և հեշտ
Անհրաժեշտ է միայն տեղադրել 24 ID-քարտ, իսկ ցենտրիֆուգումը և քարտերի կարդալու ողջ գործընթացը կկատարվի ավտոմատ կերպով։

5․Անհատական կամ ընդլայնված
Սարքը կարող է աշխատել ինչպես առանձին, այնպես էլ Bio-Rad  ավտոմատ պիպետին միացված, որը հեշտացնում և ավտոմատացնում է աշխատանքը։

6․Հաստատում և վերահսկում
Հզոր տեսախցիկը ապահովում է հստակ նկարներ, որոնք ուսումնասիրելով օգտագործողը  կարող է  հաստատել/փոփոխել հետազոտության արդյունքները։

ID-քարտը 6 խցիկ ունեցող պանել է, որի մեջ ավտոմատ պիպետի միջոցով ավելացվում են արյան նմուշները։  ID-քարտերի աշխատանքի հիմքում ընկած է գելային տեխնոլոգիան, որը համարվում է «ոսկե ստանդարտ» արյան խմբերի որոշման համար։

Ապրանքներ