IH-1000-ում կիրառվող մեթոդները
1. Արյան խմբերի որոշում ABO/D
2. Ֆենոտիպավորում Rh/K
3. Հակամարմինների սկրինինգ
4. Հակամարմինների տարբերակում
5. Հակամարմինների ուղիղ որոշում
6. Խմբերի հետադարձ որոշում
7. Համատեղելիության խաչաձև որոշում
Սարքի առավելությունները
1. Սարքն ամբողջովին ավտոմատ է։
2. Փորձանոթներ բեռնելու հնարավորություն աշխատանքի ընթացքում։
3. Հասանելի է թեստերի ամբողջական մենյու։
4. Սարքը կառավարվում է հարմարավետ հպումային էկրանի միջոցով։
5. Առկա է ներքին և արտաքին վավերացում։
ID-քարտը 6 խցիկ ունեցող պանել է, որի մեջ ավտոմատ պիպետի միջոցով ավելացվում են արյան նմուշները։ ID-քարտերի աշխատանքի հիմքում ընկած է գելային տեխնոլոգիան, որը համարվում է «ոսկե ստանդարտ» արյան խմբերի որոշման համար։