-
Surginox
Surginox
Steris Surginox մեխանիկական վիրահատական սեղանը պարզ,հուսալի և ոչ ծախսատար տարբերակ է միջին շրջանառության վիրասրահների համար: Սեղանի կառուցվածքում շեշտադրումը արված է հիմնական ֆունկցիոնալ հատկությունների վրա: Կառուցվածքային պարզության հետ զուգահեռ սեղանը շատ ունիվերսալ է և թույլ է տալիս կիրառել այն հիմնական վիրաբուժական միջամտությունների համար: Սեղանի երիկամային վալիկը և երկայնական փոփոխականության հնարավորությունը, էլեգանտ դիզայնը և միաժամանակ մատչելի գինը դարձնում են այն մրցունակ ստանդարտ:
-
Unimax
Unimax
Steris Unimax վիրահատական սեղանը ունիվերսալ ընտրություն է ձեր վիրահատական բլոկի համար: Այս շարժիչավորված սեղանը իդեալական վիրաբուժական գործիք է՝ ստեղծված բժշկի հնարավորությունները ընդլայնելու և վիրահատական գործընթացի ընթացքը պարզեցնելու համար:
Unimax-ը հուսալի է: Սարքավորումը պատրաստված է բարձրորակ նյութերից: Էլեգանտ դիզայնը և մակերևույթի որակյալ ծածկը հեշտացնում են սեղանը մաքրելու և խնամքի գործընթացը: Նրա ծածկի արտաքին մակերեսը վերամշակված է էլեկտրահարթեցմամբ, իսկ առանցքների և ծալվող մասերի հոսուն հերթափոխումը թույլ է տալիս խուսափել մարմնամասերի ճմլումից դիրքերի փոփոխման ժամանակ: Սեղանի հենման սյունը հերմետիկ պատված է թաղանթով, որը հեշտ է ախտահանել և այն չի վնասվում ագրեսիվ ախտահանիչների հետ շփումից: -
STERIS 5085
STERIS 5085
Ընդհանուր վիրաբուժական սեղան Steris 5085-ը հեշտ և արագ ադապտացվում է բոլոր վիրաբուժական նեղ ուղղությունների համար: Շատ արագ, ընդամենը մեկ հպումով ակտիվանում է համակարգի ինտելեկտուալ կառավարումը, որի միջոցով իրականացվում են ծրագրավորված թեքումներ: Իսկ հեղուկ-բյուրեղային էկրանը հարմար է ընթեցման համար անգամ մթնեցված պայմաններում: Steris 5085-ը հնարավոր է փոփոխել և զարգացնել մինչև 5085 STR: Յուրահատուկ համակարգի շնորհիվ 5085-ը ապահովում է հիվանդների տեղափոխությունները նախա- և հետվիրահատարանների միջև:
-
STERIS 5085 SRT
STERIS 5085 SRT
Վիրասեղան ունիվերսալ դիզայնով, բազմաֆունկցիոնալ աշխատանքային հնարավորություններով հիանալի ընտրություն է ընդհանուր և նեղ վիրաբուժական բաժանմունքների համար:
-
DORNIER COMPACT SIGMA
DORNIER COMPACT SIGMA
Compact Sigma-ն առաջարկում է լրացուցիչ համակարգ ՈւՁՀ պատկերի որակի լավացման համար: Այս սարքավորումը արմատապես տաբերվում է տրադիցիոն ՈւՁՀ սարքավորումներից նրանով, որ ապահովում է հստակ կենրոնացմամբ քարի վրա, հնարավորություն տալով հետևել հարվածային ալիքի անցմանը և կոնկրեմենտների դեզինտեգրացիային՝ ներկա ժամանակում:
FarDight համակարգը ունի հատուկ մշակված էլեկտրոնային կոնվեկցիոն գլխիկ՝ խորը տեղակայված ստրուկտուրաների վիզուալիզացիայի համար: Գլխիկը տեղակայված է թերապևտիկ գլխիկի վրա և միշտ մնում է հարվածային ալիքի սահմաններից դուրս: -
DORNIER COMPACT DELTA II
DORNIER COMPACT DELTA II IGMA
Dornier Compact Delta II-ը համարվում է ամենաշատ վաճառվող մոդելը ամբոջ աշխարհում: Սա բարձր էֆեկտիվության և բազմաֆունկցիոնալ համակարգ է և ապահովում է ճկունություն, որն անհրաժեշտ է պացիենտի դիրքի հարմարեցման և քարի տեղակայման հստակեցման համար:
-
DORNIER GEMINI
DORNIER GEMINI
Այսօր միզաքարային հիվանդության հետ պայքարը իրենից ներկայացնում է հարված-ալիքային և էնդոուրոլոգիական գործողությունների համադրում:
Դորնիերի Gemini սարքավորումը լիարժեք կատարում է քարափշրման բոլոր գործողությունները: Ունի կրկնակի դիտման հնարավորություն, ինչպես ռենտգենոսկոպիկ, այնպես էլ ուլտրաձայնային, որոնք աշխատում են միաժամանակ: Բոլոր պրոցեդուրաների համար օգտագործվում է մեկ վիրահատական սեղան, որը հնարավոր է պտտել 180 աստիճանով:
-
Dornier Medilas® H Solvo® 35
DORNIER MEDILAS® H SOLVO® 35
Կոնտակտային քարափշրման լազերային սարքավորում
Քարերի հեռացման, ինչպես նաև էնդոուրոլոգիական փափուկ հյուսվածքների վիրահատությունների համար նախատեսված սարքավորում է: 35 ՎՏ -ոց կոմպակտ լազերը հարմար է քարերի հեռացման համար:
-
DORNIER MEDILAS® H 140
DORNIER MEDILAS® H 140
Ներկայացնում ենք Dornier Medilas® H 140-ը, ամենահզոր, ունիվերսալ և ամենաարագ հոլմիումային լազերն է՝ արդի շուկայում:
• Հզոր և բարձրէնեգետիկ սարքավորումն ապահովում է բուժման օպտիմալ էֆեկտիվություն էնդոուրոլոգիայում 140 Վտ հզորությամբ և մինչև 6 Ջ էներգիայով:
• 100 Հց հաճախականությունը ապահովում է արագ դասի փոշիացման և կտրման պրոցեդուրաներ:
• Dornier Medilas® H 140-ը հանդիսանում է միակ հոլմիումային լազերը, որն օժտված է հավելյալ ներկառուցված մորցելիացիոն մոդուլով և հնարավորություն է տալիս օպտիմալիզացնել BPH-ի բուժումը: -
BASIC PLUS
ԼՕՌ-կոմբայն BASIC PLUS
ԼՕՌ BASIC PLUS կոմբայնը իրենից ներկայացնում է 25 տարվա պատմություն ունեցող մուլտիֆունկցիոնալ սարքավորում:
Basic Plus-ն ապահովում է
- Աշխատանքային տարածքի հարմարավետություն
- Ֆունկցիոնալ էլեմենտների պրակտիկ տեղակայություն (ադապտացված է 1 ձեռքով աշխատելու համար)
- Համակարգի տարբեր կոմլեկտացիաների հնարավորություն
-
SMART
SMART ԼՕՌ կոմբայնը
Շարժական ԼՕՌ կոմբայն՝ գործիքների համար նախատեսված հավելյալ դարակներով։
Շարժական ԼՕՌ կոմբայնը նախատեսված է ամենատարբեր պայմաններում օգտագործման համար՝ հիվանդի անկողնու մոտ, վիրահատարանում կամ պոլիկլինիկայում։
Օգտագործման հարմարավետության բարձրացման համար վակուումային ասպիրատորը հագեցած է ասպիրացիայի և ասպիրացիոն խողովակի ներկառուցված մաքրման համակարգի ավտոմատ միացման ֆունկցիայով
-
Ultra Pulse
Ultra Pulse ֆրակցիոնալ լազեր
6 անգամ ավելի հզոր, քան մյուս CO2 լազերները, UltraPulse համակարգը առաջատար է ֆրակցիոնալ տեխնոլոգիաներում: Այն օգտագործվում է ինչպես էսթետիկ բժշկության մեջ, այնպես էլ պլաստիկ վիրահատություններում
Ապահովություն: Ճշգրտություն: Արագություն:
- Գլխավոր
- Մեր մասին
- Բրենդներ
- Roche Diagnostics
- Roche Diabetes Care
- PIKDARE
- Sysmex
- Rodenstock Instruments
- Bio-Rad
- bioMérieux
- Diagnostica Stago
- Dornier MedTech
- BioAir
- THT Bio-Science
- Liofilchem
- Optika Microscopes
- Tuttnauer
- Steris
- Biosan
- Memmert
- Hamilton Medical
- Lumenis
- Randox
- BTL
- Hillrom
- Wärtsilä JOVYATLAS
- Otopront
- Geistlich Pharma AG
- Ուսուցում
- Նորություններ
- Հետադարձ կապ