fbpx

HAMILTON С2

In stock

Hamilton С2

Շվեցարական նոր դասի կոմպակտ ԹԱՕ սարքավորում է Hamilton C2-ը, որը կիրառելի է մեծերի և երեխաների համար, ինչպես ստացիոնարի համար, այնպես էլ՝ տեղափոխությունների ժամանակ: Իր դասում առաջինն է, որ հագեցած է յուրահատուկ ինտելեկտուալ հսկողության համակարգով՝ Ventilation Cockpit-ով: Ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան տեսանելի և հասանելի է: Ventilation Cockpit-ը հիմքում, պարզ և բնազդաբար ղեկավարվող ինտերֆեյսը 10.4սմ անկյունագծով էկրանի վրա արտացոլում է հիվանդի օդափոխության տվյալները, կորերի, հանգույցների, տրենդերի միջոցով: Իսկ Դինամիկ թոքի և Օդափոխության ստատուսի ինտելեկտուալ վահանակները օգնում են արագ գնահատել իրավիճակը և օդափոխության գործընթացը:

Compare

Hamilton С2

Բարձրորակ օդափոխության ապահովումը բարդ իրավիճակներում Hamilton Medical կազմակերպության հիմնախնդիրներից է, և Hamilton C2 այդ խնդրի հիանալի լուծման վառ օրինակն է: C2-ը հարմար բռնակի և փոքր քաշի շնորհիվ կիրառելի է դառնում արտահիվանդանոցային գործունեության և տեղափոխությունների ժամանակ: Ներդրվող մարտկոցները ապահովում են սարքի մինչև 5 ժամ անընդմեջ աշխատանքը:
Սարքի գազամատակարարումը իրականացվում է անաղմուկ շարժիչի միջոցով: 

Հատուկ նախագծված Intellitrig գերզգայուն տրիգերային համակարգը ավտոմատ ենթադասավորվում է հիվանդի շնչառական ցիկլին, անընդհատ հետևում և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում շնչառական բացթողումները: Intellitrig համակարգը C2 սարքը դարձնում է ավելի զգայուն ոչ ինվազիվ օդափոխության (NPPV) ռեժիմի ժամանակ, արդյունքում գին/որակ, հագեցվածություն հարաբերությունը էլ ավելի գրավիչ է դառնում օգտագործողի համար:

Սարքը լավագույն ընտրություն և որոշում է հանդիսանում ինչպես մասնագիտացված ստացիոնարների, այնպես էլ՝ արագ արձագանքով բժշկական սպասարկման կենտրոնների համար:

Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ