fbpx

HAMILTON S1

In stock

HAMILTON S1

Intellivent ASV-ի նոր հեղափոխական հնարավորություններ շնորհիվ, Hamilton S1-ը պարզեցնում է բժշկական անձնակազմի աշխատանքը, բարդ իրավիճակներում խորհուրդների և աջակցության միջոցով, ինչպես նաև ավտոմատ ինքնուրույն ուղղումներ կատարելով: Ի տարբերություն այլ սովորական ռեժիմներով սարքերի, Hamilton S1-ի դեպքում այլևս կարիք չկա ձեռքային տեղադրել բոլոր պարամետրերը, սարքը ինքնուրույն է անում դա, և ազատում է ժամանակ բժշկական անձնակազմի համար, ինչպես նաև՝ զերծ պահում մեխանիկական անուշադրության սխալներից: Այս ամենը բերում է արդյունքների լավացման և հիվանդների անվտանգության բարձրացման:

Compare

HAMILTON S1

2010թ-ին Բրուսելում ինտենսիվ թերապիայի միջազգային համաժողովի ժամանակ Hamilton Medical-ը ներկայացրեց էքսպերտ դասի նոր ԹԱՕ սարք Hamilton S1-ը, հագեցած Intellivent ASV ռեժիմով: Դա հանդիսացավ ԹԱՕ սարքերի նոր ժամանակաշրջանի սկիզբը:

Intellivent ASV ռեժիմը նվազագույնի է հասցնում սարքի սխալների հավանականությունը: Hamilton S1-ը հանդիսանալով ունիվերսալ օդափոխիչ, կիրառելի է ինվազիվ և ոչ ինվազիվ թերապիայի, նորածինների և մեծահասակների համար: Ապահովում է քթային CPAP ֆունկցիան:

Intellivent ASV-ի նոր հեղափոխական հնարավորություններ շնորհիվ, Hamilton S1-ը պարզեցնում է բժշկական անձնակազմի աշխատանքը, բարդ իրավիճակներում խորհուրդների և աջակցության միջոցով, ինչպես նաև ավտոմատ ինքնուրույն ուղղումներ կատարելով: Ի տարբերություն այլ սովորական ռեժիմներով սարքերի, Hamilton S1-ի դեպքում այլևս կարիք չկա ձեռքային տեղադրել բոլոր պարամետրերը, սարքը ինքնուրույն է անում դա, և ազատում է ժամանակ բժշկական անձնակազմի համար, ինչպես նաև՝ զերծ պահում մեխանիկական անուշադրության սխալներից: Այս ամենը բերում է արդյունքների լավացման և հիվանդների անվտանգության բարձրացման:

Սարքը ազատում է անձնակազմին ամենօրյա պարամետրերի կարգավորումներից, բացառում է կեղծ տվյալների առաջացումը, ավտոմատ հարմարեցման ենթարկում օդափոխության և թթվածնահագեցման արժեքները հիվանդի փոփոխվող ստատուսի հիման վրա:

Hamilton S1-ը այն է, ինչ անհրաժեշտ է լիարժեք օդափոխության համար: Սարքը հագեցած է՝

  • հսկողության լայն փաթեթով
  • ձեռքային կամ ամբողջովին կառավարվող ռեժիմների ընտրություն՝ ինվազիվ և ոչ ինվազիվ թոքերի օդափոխության համար:
  • ինչպես մեծահասակների,այնպես էլ երեխաների և նորածինների թոքերի օդափոխության հնարավորություն:
  • նոր CombiTrends ռեժիմի շնորհիվ թոքերի վիճակի փոփոխությունների մասին բազմակողմանի ուսումնասիրման հնարավորություն:
  • PV-գործիք Pro-ի միջոցով թոքերի ախտորոշիչ գործիքային հետազոտության իրականացման հնարավորություն:
  • ինտեգրացված համապատասխանեցված նեբուլայզեր Aeroneb-ի միջոցով թանկարժեք դեղորայքի խնայողական օգտագործում:

 

Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ