fbpx

«Պրեանալիտիկ փուլի լավագույն պրակտիկան․նմուշների որակի ապահովում» դասընթաց

Greiner _1

Ս․թ․ փետրվարի 15-ին «Holiday Inn Yerevan» հյուրանոցում տեղի ունեցավ«Պրեանալիտիկ փուլի լավագույն պրակտիկան․նմուշների որակի ապահովում» թեմայով դասընթացը, որը կազմակերպել էին` «ԱՄԱՍ» ՍՊԸ-ն և Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների ասոցիացիան:
Դասընթացը վարում էին՝ Greiner Bio-One ընկերության ներկայացուցիչ՝ Ագնիեշկա Մոլասը և Լաբորատոր ստանդարտների միջազգային գնահատող և խորհրդատու՝ Նաիրա Էլոյանը։
Դասընթացը նախատեսված էր կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետների, բուժքույրերի՝ մասնավորապես բաժանմունքներում նմուշառում իրականացնող մասնագետների համար։
Մասնակիցներին տրամադրվելու է ՇՄԶ 5 տեսական կրեդիտ։

Ապրանքներ