HAMILTON-T1
Միակը իր սպեցիֆիկությամբ Hamilton T1-ը նախատեսված է թոքերի արհեստական օդափոխության համար ցանկացած հնարավոր վայրերում: Սարքը հարմար է ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ երեխաներ համար: Շնորհիվ ցածր քաշի՝ մինչև 6.5կգ, և ներկառուցված մարտկոցների, որոնք դիմանում են մինչև 5.5 ժամ աշխատանքի, T1-ը դարձել է իդեալական տարբերակ տեղափոխությունների ժամանակ կիրառվելու համար և ցամաքային, և օդային պայմաններում:
T1-ը օդափոխության սարքերի մեջ շատ խնայողական տարբերակ է հանդիսանում: Սարքը հիանալի ընտրություն է շտապ օգնության մեքենաներում, ուղղաթիռներում օգտագործելու համար, ներհիվանդանոցային տեղափոխությունների ժամանակ: Hamilton T1-ը կարծես հատուկ նախագծված լինի փրկարարների համար, շտապ օգնության բրիգադների համար, քանի որ սարքը ունակ է աշխատել ցանկացած հոսանքի աղբյուրից, և փոփոխական, և հաստատուն հոսանքով, կախված չէ սեղմված գազից, հարմարեցված է թռիչքների ժամանակ աշխատելուն:
Այս ամենից զատ Hamilton T1-ը իր մեջ ներառում է՝
- ինվազիվ և ոչ ինվազիվ թոքերի օդափոխության ռեժիմների ընտրություն
- հսկողության լայն փաթեթ
- օդափոխության իրականացում ինչպես մեծերի, այնպես էլ՝ երեխաների մոտ
- հզոր մարտկոցներ
- բարոմետրիկ ճնշման փոփոխության ավտոմատ փոխհատուցում
- ջրակայունություն, պաշտպանություն ուժեղ անձրևներից IPX4 համակարգի շնորհիվ
Hamilton T1-ը ստեղծված է շուկայական պահանջներին համապատասխան, այն ապահովում է հիմնական անհրաժեշությունները արտակարգ իրավիճակներում՝ պահպանելով աշխատանքի բարձր էֆեկտիվությունը:
Reviews
There are no reviews yet.