fbpx

Հաշվապահ, հաշվետար

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հրավիրում հաշվապահ-հաշվետարի համալրելու ընկերության հաշվապահության թիմը, ով կշարունակի ապահովել բաժնի ընթացակարգերի շարունակական գործընթացը։

Հիմնական պարտականություններ՝
• Հարկային հաշիվների և տեղափոխման փաստաթղթերի դուրս գրում,
• Ներմուծումների գրանցում, ապրանքների գծով ստացված հաշիվների ներմուծում ծրագիր,
• Ճշգրտվող հաշիվների դուրս գրում,
• Վաճառքի Պայմանագրերի մուտքագրում, հաշվառում և կատարման վերահսկողություն,հաշվետվությունների կազմում,
• Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հաշվառում և ըստ անհրաժեշտության ակտերի կազմում,
• Պահեստի ելքի օրդերների կազմում և փաստաթղթավորում,
• Նյութական արժեքների կոմպլեկտավորում և ապակոմպլեկտավորում,վերատեսակավորում,
• Փոխանցման հաշիվների տրամադրում գնորդին,
• Հաշվետվությունների տրամադրում գործընկերներին,
• Հիմնական միջոցներ մուտքագրում,
• Վերոնշյալ գործառույթներից բխող ցանկացած այլ առաջադրանքի իրականացում:

Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների բնագավառներում,
• աշխատանքային փորձը ցանկալի է, ցանկալի է նաև բժշկական պարագաների և սարքավորումների ոլորտում նմանատիպ փորձի առկայությունը,
• Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel, ՀԾ Ձեռնարկություն, ՀԾ Հաշվապահ,
• Անգլերենի և ռուսերենի իմացություն,
• Գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն,
• Վերլուծական մտածողություն,
• Պատասխանատվության բարձր զգացում,
• Ժամանակի կառավարման հմտություններ,
• Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն,
• Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
• Թիմային աշխատանքի և միջանձնային շփման հմտություններ:

Պայմաններ և արտոնություններ՝
• 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
• Մրցակցային աշխատավարձ,
• Բժշկական ապահովագրություն,
• Դասընթացներ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
Երկ-Ուրբաթ 09։00-18։00
Հանգստյան օր՝  շաբաթ, կիրակի

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@c-e.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները։


Ապրանքներ