fbpx

Լոգիստիկայի մասնագետ


Աշխատանքի նկարագրություն՝
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն փնտրում է Լոգիստիկայի մասնագետի, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին։

Հիմնական պարտականություններ՝

• Պատվերների ներմուծման գործընթացի կազմակերպում,
• Պատվերների հանձնարարականի ստացում և ստուգում,
• Հաշիվ ապրանքագրերի ստուգում՝ ԱՏԳԱ կոդ, ծագման երկիր, Incoterm,
• Բեռի ապահովագրում՝ մինչ մատակարարի պահեստից դուրս գալը,
• Բեռը Հայաստան հասնելուց հետո մաքսային բրոքերների անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում,
• Ներմուծվող ապրանքների թույտվություն ստանալու նպատակով՝ Էն-Փի-Սի, ՀՀ ոստիկանություն, ԱՆ, ԱԱԾ և այլ գերատեսչություններ դիմում,
• Բեռնափոխադրող կազմակերպություններից գնային հարցումների իրականացում,բեռնափոխադրող տեղական և միջազգային ընկերությունների հետ ժամկետների, պայմանների և արժեքների վերաբերյալ բանակցելու նպատակով՝ ակտիվ նամակագրության և հեռախոսային կապի հաստատում,
• բեռնափոխադրումների փոփոխված արժեքների, նոր ծառայությունների, տրանսպորտային ծառայություններ մատուցող նոր ընկերությունների տվյալների բազայի թարմացման նպատակով՝ շուկայի ուսումնասիրություն,
• բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի (պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, այլն) կազմում, ստուգում, անհրաժեշտության դեպքում ուղղում,
• Բեռների արտահանման գործընթացի կազմակերպում՝վերաարտահանման համար բեռի ներմուծման փաստաթղթերի համալիր կազմի հավաքում:

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթությունը լոգիստիկայի և հարակից այլ ոլորտներում ցանկալի է
• Մեկ և ավել տարիների համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
• Լոգիստիկայի ոլորտի գործիքակազմի տիրապետում
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն
• Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց/լավ իմացություն
• Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
• Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
• Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
• Համակարգչային հմտություններ
• Թիմում աշխատելու ունակություն

Պայմաններ և արտոնություններ՝

• 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
• Մրցակցային աշխատավարձ,
• Բժշկական ապահովագրություն,
• Դասընթացներ


Ապրանքներ