Սարքի առավելությունները
Սարքը հնարավորություն է տալիս նախահիվանդանոցային պայմաններում որոշել կենսական նշանակություն ունեցող պարամետրեր և ուղարկել հաջորդ օղակին, որը ընդունելու է հիվանդին։
☑ Արագ
Արդյունքը հասանելի է առավելագույնը 12 րոպեում
☑ Շարժական
Թեթև և հեշտ օգտագործվող
☑ Տվյալների հասանելիություն
Տվյալների և արդյունքների փոխանցման հնարավորություն հիվանդի խնամքի բոլոր կետերում
☑ Վստահելի
Ճշգրիտ արդյունքներ, որոնք ստանդարտացված են Roche Diagnostics ընկերության cobas e շարքի սարքերի արդյունքների հետ
Անվտանգություն
▸ Օպերատորի մուտքագրում և արգելափակում ID -ով
▸ Համակարգից կարող են օգտվել միայն լիազորված անձինք
▸ Հիվանդի և օպերատորի ID -ների մուտքագրում՝ ճշգրիտ փաստաթղթավորման համար
▸ Սարքի արգելափակման հնարավորություն՝ որակի վերահսկում չիրականացնելու դեպքում
Վերահսկողություն և հետևողականություն
▸ Անլար տեխնոլոգիան և QR կոդի սկանավորման հնարավորությունը նվազագույնի են հասցնում սխալները, բարձրացնում անվտանգությունը և հեշտացնում աշխատանքը:
▸ Այն կապվում է cobas® POC IT համակարգին, որը հնարավորություն է տալիս կենտրոնական լաբորատորիայի կողմից ընդլայնել տվյալների բազան և ապահովել որակ։
▸ Կոբաս ակադեմիայի կողմից օպերատորների վերապատրաստում և վերասերտիֆիկացում։
Հասանելի թեստեր
Թեստ | Չափման միջակայք | Թեստի տևողություն |
Տրոպոնին Տ | 40 – 2,000 ng/L | 12 րոպե |
NT-proBNP | 60 – 9,000 pg/mL | 12 րոպե |
CK-MB | 1.0 – 40 ng/mL | 12 min |
D-դիմեր | 0.1 – 4.0 µg/mL | 8 րոպե |
Միոգլոբին | 30 – 700 ng/mL | 8 րոպե |
Կլինիկական նշանակություն
Տրոպոնին Տ – Սրտամկանի սուր ինֆարկտի վաղ ախտորոշում և մահացության վտանգի գնահատում
NT-proBNP – Սրտային անբավարարության, ձախ փորոքի անբավարարության և սուր կորոնար համախտանիշի հայտնաբերում և գնահատում
CK-MB – Սրտամկանի սուր ինֆարկտի ախտորոշում, ինֆարկտի գոտու չափերի որոշում, կրկնակի ինֆարկտի հայտնաբերում
D-դիմեր – Օգնում է բացառել խորը երակային թրոմբոզը և թոքային էմբոլիան
Միոգլոբին – Սրտամկանի ինֆարկտի կասկածով հիվանդների ախտորոշում, ռեպերֆուզիայի վերահսկում