Հետազոտությունների համար պահանջվում է փոքր ծավալով նմուշ` 15-50 մկլ: Արդյունքները ստացվում են 12-180 վայրկյանի ընթացքում: Սարքը ունի մինչև 100 հետազոտության արդյունք պահպանելու հնարավորություն:
Չափվող պարամետրեր
▸ Գլյուկոզ
▸ Տրիգլիցերիդներ
▸ Լակտատ
▸ Խոլեստերին
Սիրտ-անոթային ռիսկի գնահատում
1․ Դիսլիպիդեմիան՝ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի ամենատարածված գործոններից է
2․ Հիվանդների մեծ մասը ունի շարունակական մոնիտորինգի կարիք, քանի որ ոչ բոլոր բուժվողների մոտ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի
3․ Առաջնային բուժօգնության կետերում հեշտանում է հիվանդների հայտնաբերումը և հետագա վարումը
Սարքի բնութագիրը
● Մազանոթային արյան միջոցով խոլեստերինի, տրիգլիցերիդների, գլյուկոզի և լակտատի որոշում
● Թեստ-երիզների յուրաքանչյուր խմբաքանակի չափաբերման համար նախատեսված է կոդավորման երիզ, որը զերծ է պահում իդենտիֆիկացման սխալներից
● Թեստ-երիզները կարող են պահվել սենյակային ջերմաստիճանում
● Սարքը կարող է պահպանել մինչև 100 հետազոտության արդյունք
● Բարձր ճշգրտություն
Reviews
There are no reviews yet.