Եթե ունես ինժեների մասնագիտություն, փորձ և հետաքրքրություն, փնտրում ես կայուն աշխատանք զարգանալու և առաջընթացի հնարավորությամբ, ուրեմն այս առաջարկը հենց քեզ համար է։ «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲ Ընկերության պրոֆեսիոնալ ինժեներական թիմի համալրման նպատակով աշխատանքի են հրավիրվում փորձառու և սկսնակ ինժեներներ՝
- Ինժեներ՝ անխափան սնուցման սարքերի սպասարկման գծով
- Ինժեներ՝ բժշկակական սարքերի սպասարկման գծով
- Ինժեներ՝ օպտիկա-լազերային սարքերի սպասարկման գծով
- Ինժեներ՝ անալիտիկ սարքերի սպասարկման գծով
Պարտականություններ
- Սարքավորումների տեղադրում և օգտագործողների ուսուցանում
- Սարքավորումների վերանորոգում և տեխնիկական սպասարկում (երաշխիքային և ետերաշխիքային)
- Սարքավորումների օգտագործողների աջակցություն նաև հեռակա կարգով
- Կատարված աշխատանքային առաջադրանքների որակի չափորոշիչների ապահովվում սահմանված վերջնաժամկետներում
- Անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի լրացում և վերահսկում
- Անվտանգության կանոնների պահպանում
- Աշխատաժամանակի օպտիմալ բաշխում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ճարտարագիտական/տեխնիկական
- Հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ սպասարկման ճկունություն
- Պարտաճանաչություն և պատասխանատվություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
- Ինքնակատարելագործման ձգտում
- Էլեկտրոմոնտաժային գործիքների և չափիչ գործիքների հետ աշխատանքային փորձ
- Գործուղումների պատրաստակամություն
- Լեզուների գերազանց իմացություն` հայերեն, անգլերեն, ռուսերեն
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ՝ ցանկալի
Պայմաններ և արտոնություններ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժ 9։00-18։00։ Արտաժամյա և գիշերային աշխատանք հավելավճարով
- Բժշկական ապահովագրություն
- Անվճար սնունդ
- Բարձր կատարողական ցուցանիշների համար պարգևավճարներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@c-e.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը։