fbpx

Դ-Դիմեր՝ ներկա և ապագա հեռանկարները

Stago Webinar

Հարգելի գործընկերներ, Diagnostica Stago ընկերությունը հրավիրում է մասնակցելու վեբինարի՝ «Դ-Դիմեր՝ ներկա և ապագա հեռանկարները» թեմայով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 19-ին, ժամը 18։00 (Երևանի ժամանակով)

Դ-Դիմերը հանդիսանում է մակարդման ակտիվացման և ֆիբրինոլիզի արժեքավոր մարկեր: Այն լայնորեն հետազոտվել է որպես երակային թրոմբոէմբոլիզմը (VTE) բացառելու մարկեր և այժմ օգտագործվում է այս նպատակով:

Նաև հետազոտվել է Դ-Դիմերի դերը VTE-ի կրկնվելու ռիսկի գնահատման, հակամակարդիչներով բուժման օպտիմալ տևողության որոշման, տարածված ներանոթային մակարդման (DIC) ախտորոշման և մոնիտորինգի, ինչպես նաև վերջերս՝ COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների կառավարման վերաբերյալ։

Վեբինարի ընթացքում կքննարկվեն նաև Դ-Դիմերի կիրառման հնարավոր այլ ցուցումներ, ինչպիսիք են օրինակ.
? աորտայի սուր դիսեկցիա,
? ձախ նախասրտի թրոմբոզ,
? ուղեղային թրոմբոզ
? քաղցկեղ

Այս վեբինարի ընթացքում բժշկության ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան թարմացնել իրենց գիտելիքները՝ տարբեր կլինիկական իրավիճակներում Դ-Դիմերի դերի և օգտակարության վերաբերյալ։

Գրանցվելու համար հետևեք հղմանը՝ https://stagowebinars.com/


Stago Webinar

Ապրանքներ