DORNIER MEDILAS® H SOLVO® 35
Կոնտակտային քարափշրման լազերային սարքավորում
Քարերի հեռացման, ինչպես նաև էնդոուրոլոգիական փափուկ հյուսվածքների վիրահատությունների համար նախատեսված սարքավորում է: 35 ՎՏ -ոց կոմպակտ լազերը հարմար է քարերի հեռացման համար:
Dornier Medilas H Solvo-ն հագեցած է 6 հատուկ ռեժիմներով, որոնք ստեղծվել են վիրաբուժների հետ համատեղ: Հատուկ ռեժիմները հնարավորություն են տալիս բարձրացնել աշխատանքի էֆեկտիվությունը:
1. Ստանդարտ ռեժիմ
Համապատասխանում է միզապարկի քարերի, ինչպես նաև փափուկ հյուսվածքների վրա միջամտություններ իրականացնելու համար: Հնարավոր է օգտագործել էներգիայի և հաճախականության կարգավորումների բոլոր առկա կոմբինացիաները:
2. Փոշիացման ռեժիմ
Լիարժեք վերացնում է փոքր և միջին չափի քարերը՝ դարձնելով փոշի, որը բավարար մասնատված է և դուրս է գալիս բնական ճանապարհով:
3. Մասնատման ռեժիմ
Արագ և էֆեկտիվ ռեժիմ երիկամի և միզուկի մեծ քարերի մասնատման համար, որը բերում է քարերից լիարժեք ազատման առանց մնացորդների, ֆրագմենտների հեռացման՝ հատուկ գործիքի օգնությամբ:
4. Անհատական իմպուլսների ռեժիմ
Հստակ և կառավարելի էներգիայի հաղորդումը ապահովում է իմպուլսի ազդեցության համապատասխան հատված, որը հնարավորություն է տալիս աշխատել ոչ մեծ և բարձր ռիսկային գոտում տեղակայված քարերի հետ:
5. Կատարելագործված ռեժիմ
Հնարավորություն է տալիս մինիմալիզացնել քարերի շարժումը Dornier-ի կատարելագործված լազերային իմպուլսի ստեղծման ժամանակ: Դա նշանակալի կերպով կրճատում է միջամտության տևողությունը , քանի որ չկա ֆիքսող սարքավորումների անհրաժեշտություն:
6. Վիրահատական ռեժիմ փափուկ հյուսվածքների վրա
Հատուկ ստեղծված են փափուկ հյուսվածքների հետ աշխատելու համար: Էներգիան, հաճախականությունը և իմպուլսի ալիքները հարմարեցված են կտրելու և կոագուլյացիայի համար:
Reviews
There are no reviews yet.